Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան

«Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։

Փաշինյանին չպետք է թույլ տալ պարզապես հրաժարական տալ և հեռանալ։ Նա պետք է շատ թանկ վճարի Հայաստանի թշնամիների հետ համագործակցելով՝

– Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին հանձնելու, ինչը հանգեցրեց մի քանի հազար հայ երիտասարդ զինվորների մահվան և հազարավոր այլ զինծառայողների վիրավորվելուն,

– 2021-2022 թվականներից ի վեր Ադրբեջանին թույլ տալու, որ բռնազավթի Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ,

– Հայաստանի ազգային սրբազան խորհրդանիշների արժեզրկելու,

– Հայաստանի Սահմանադրության և հարյուրավոր օրենքների խախտելու, և

– Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ունեցած արդարացի պատմական պահանջներից հրաժարվելու համար։

Հուսահատությունից դրդված, նախագահ Ալիևի թելադրած Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի համար խորհրդարանի հավանությունը ստանալու այլ ելք չգտնելով՝ Փաշինյանն անցյալ շաբաթ նոր հնարքի դիմեց։ Նա խորամանկորեն հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով մերժեն առաջարկվող Սահմանադրությունը՝ պայմանով, որ խորհրդարանը նախ հավանություն տա նման քվեարկության անցկացմանը։ Այնուհետև նա հավելեց, որ հրաժարական կտա մինչև 2031 թվականը, եթե հանրությունը հավանություն տա Սահմանադրությանը։

Բարեբախտաբար, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններն արդեն մերժել են նրա խարդախ առաջարկները, որոնց մասին նա հիմարաբար պնդում էր, թե իրենք «չեն կարող մերժել»։

Փաշինյանն այս դատարկ խոստումները տալիս է հետևյալ պատճառներով՝

Նախ՝ նրա կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվեի անցկացմանը հավանություն տալու համար անհրաժեշտ մանդատների երկու երրորդը՝ չնայած 2026 թվականի հունիսյան ընտրություններից առաջ նրա հնչեցրած նախազգուշացումներին, թե սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր կուսակցությունը չստանա աթոռների երկու երրորդը։ Նախագահ Ալիևը պնդել է, որ քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը և նախաբանից չի հեռացրել Արցախի մասին հիշատակումը, ինքը չի ստորագրի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։

Փաշինյանի քաղաքական կարիերան կախված է Ալիևի կողմից այդ պայմանագրին տրվելիք հավանությունից, քանի որ վարչապետը բազմիցս մոլորեցրել է հայ հանրությանը՝ խոստանալով, թե Ադրբեջանի հետ պատերազմում նրանց որդիներն այլևս չեն զոհվի, եթե հաստատվի խաղաղության այն պայմանագիրը, որին, իր պնդմամբ, ինքն արդեն ձեռք է բերել կամ պատրաստվում է ձեռք բերել։

Մինչ այժմ Փաշինյանին հաջողվել է միայն հասնել նրան, որ խաղաղության պայմանագրի նախագիծը երկուստեք նախաստորագրվի, այլ ոչ թե ստորագրվի, թեև տեքստի բոլոր 17 հոդվածները թելադրել էր Ալիևը։ Նույնիսկ պայմանագրի նախաստորագրումը տեղի ունեցավ նախագահ Թրամփի կողմից Ալիևի վրա գործադրված ուժեղ ճնշման ներքո, որը ամեն գնով ցանկանում էր արժանանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի հետ նախատեսված հանդիպման նախօրեին Թրամփը վաղաժամ հայտարարել էր, թե նրանք գալիս են Վաշինգտոն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու։

Ալիևը չի շտապում ստորագրել նման պայմանագիր, քանի որ դեռևս Փաշինյանին ուղղված պահանջների երկար ցանկ ունի։ Բացի Սահմանադրությունը փոխելու հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելուց, Ալիևը պահանջում է, որ․

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանից հեռացած 300 հազար ադրբեջանցիներին թույլատրվի վերադառնալ,

– Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ճշգրտվի՝ Ադրբեջանին լրացուցիչ տարածքներ զիջելու միջոցով,

– Հայաստանի տարածքում գտնվող, նախկինում ադրբեջանաբնակ անկլավները վերադարձվեն Ադրբեջանին, և

– Հայաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի Արցախի «բռնագրավման» հետևանքով հասցված վնասների համար։

Երկրորդ՝ ոչ մի ողջամիտ մարդ չի հավատա Փաշինյանի տված որևէ խոստման։ Վերջին ութ տարիների ընթացքում նա հարյուրավոր անգամ ստել է հանրությանը։ Այն, ինչ նա հայտարարում է առավոտյան, նույն օրվա երեկոյան հակառակն է պնդում։ Երբ Փաշինյանին հիշեցնում են նրա բազմաթիվ հակասական հայտարարությունների մասին, նա փորձում է հերքել, թե երբևէ նման բան է ասել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ լրագրողները միացնում են նրա նախկին հայտարարությունների ձայնագրությունները և ցույց տալիս Ֆեյսբուքում նրա հակասական խոսքերով տեսանյութերը, նա կա՛մ ասում է, որ չի հիշում՝ նման բան ասել է, թե ոչ, կա՛մ էլ հորինում է որևէ անհեթեթ բացատրություն։ Փաշինյանի՝ իր խոսքից հրաժարվելու ամենատխրահռչակ օրինակը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հավաքված հազարավոր արցախահայերի ներկայությամբ արած հայտարարությունն է, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Մի քանի տարի անց՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո, նա հետ կանգնեց իր խոսքից և հայտարարեց՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։

Ավելին, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Փաշինյանն իրավունք չուներ Արցախը զիջել Ադրբեջանին։ Մինչ այդ նա խոստովանել էր, որ Հայաստանի քաղաքացիներն իրեն նշանակել են ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վարչապետ։ Հետևաբար, նրա կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը և Ալիևի ու Պուտինի հետ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումը, որով Արցախին հարակից տարածքները զիջվեցին Ադրբեջանին, Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտումներ են։

Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակում է ելք փնտրել։ Սկզբում նա հայտարարեց, որ «արտահերթ» խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու՝ ապարդյուն հույս փայփայելով, որ այդպիսով իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ մանդատների երկու երրորդը։ Բայց, երբ թիմակիցները զգուշացրեցին նրան, որ արտահերթ ընտրությունները կարող են ունենալ հակառակ հետևանք՝ խորհրդարանում ունեցած մեծամասնության կորուստ, նա շտապ հրաժարվեց այդ մտքից։

Այնուհետև, Փաշինյանը դիմեց իր քաղաքական ընդդիմախոսներին ամենատարբեր ապօրինի միջոցներով՝ այդ թվում կեղծ մեղադրանքներով, ձերբակալություններով և ազատազրկմամբ սպառնալուն, որպեսզի հարկադրի նրանց ապահովել այն վեց լրացուցիչ ձայները, որոնք անհրաժեշտ են իր կուսակցությանը՝ հանրաքվեի անցկացմանը հավանություն տալու համար։

Հետո նա հայտարարեց, որ կհորդորի հանրությանը ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմության վրա՝ հանրաքվեին կողմ քվեարկելու համար։ Սա հերթական հուսահատ քայլն է։ Ես խիստ կասկածում եմ, որ նրա հետևորդները կարձագանքեն խորհրդարանը շրջապատելու և ընդդիմադիր պատգամավորներին հանրաքվեի օգտին քվեարկել ստիպելու իր կոչերին։

Չնայած այս մանևրներին՝ Փաշինյանին չի հաջողվել գտնել Սահմանադրությունը փոխելու միջոց՝ Ալիևին գոհացնելու նպատակով։

Ես ավելի լավ առաջարկ ունեմ․ հանրաքվեից հետո Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն ընձեռելու փոխարեն հայ ժողովուրդը պետք է անհապաղ ձերբակալի նրան, դատի և դատապարտի ցմահ ազատազրկման»։

Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ Ես մինչև վերջ գնալու՛ եմ․ Պոլիտեխնիկի՝ աշխատանքից հեռացված դասախոս պրոֆեսորն ահազանգում է (video) Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Արա՛, բա առաջ ասում էիր՝ ինձ պատի տակ գնդшկահարե՛ք, հիմա ասում ես՝ ռադդ քաշե՞ս»․ Խաչիկ Մանուկյան (video) «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան «Ամո՛թ է, դուք երիտասարդ իրավաբան եք, էս ի՞նչ խայտառակություն է»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՆԳ նախարարին (video) 11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան «Անասնակալա՛ծ․ դուք խմել եք մեր երեխեքի шրյունը, արնшխումնե՛ր»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Հերի՛ք ա Փաշինյան խաբեք ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (video) «Տիկի՛ն, դուք խորքային անգրագետ եք․․․» (video) «Ստո՛ր խաբեբա՛, էս ինչ ես խոսում»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) «Հայերին հատուկ նսեմացնելու համար է Փաշինյանն այս սահմանադրությունը գրել»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թիմակիցների հետ պատրաստվում է ամենածանր պատժին․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանը գոյության սպառնալիքի առաջ է. ահազանգ ԱՄՆ Կոնգրեսում (video) Վստա՛հ եմ․ Փաշինյանը գիտի, որ 6 ձայն չի՛ ստանալու․ Արամ Վարդևանյան (video) Եթե դեմ եք նոր Սահմանադրությանը, ինչու եք «Ոչ»-ի քարոզարշավ անում․ «Հայաստան» դաշինքի պատասխանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am