Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։ Գերմանական Օֆենբուրգի ոստիկանության հաղորդմամբ՝ ընտանիքի երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։

Ինչպես փոխանցում են գերմանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ Ռիխարդ Վագներ փողոցի բնակարաններից մեկում։ Առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը ներսից որևէ մեկը չի բացում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 46-ամյա տղամարդու, նրա 74-ամյա մոր և երեք երեխաների դիերը։ Եվս երկու երեխա՝ 12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ, հայտնաբերվել են ծայրահեղ ծանր վիճակում և փրկարարական ուղղաթիռներով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկաներ, այդ թվում՝ հարևան Ֆրանսիա։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտանիքի բոլոր հինգ երեխաները (10-ից 14 տարեկան) ունեցել են գերմանական և գերմանա-հայկական քաղաքացիություն, իսկ մահացած հայրն ու տատիկը՝ Գերմանիայի քաղաքացիություն։ Ըստ գերմանական մամուլի տեղեկությունների՝ երեխաների մայրը դեպքի պահին բնակարանում չի եղել․ նա ծանր հիվանդ է և գտնվում է մասնագիտացված խնամքի հաստատությունում։

Նախնական տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների սարքերը բնակարանում արձանագրել են շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդի) բարձր խտություն։ Այս պահին քրեական ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք գազի արտահոսքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով, թե առկա է հանցակազմ։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ Ես մինչև վերջ գնալու՛ եմ․ Պոլիտեխնիկի՝ աշխատանքից հեռացված դասախոս պրոֆեսորն ահազանգում է (video) Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Արա՛, բա առաջ ասում էիր՝ ինձ պատի տակ գնդшկահարե՛ք, հիմա ասում ես՝ ռադդ քաշե՞ս»․ Խաչիկ Մանուկյան (video) «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան «Ամո՛թ է, դուք երիտասարդ իրավաբան եք, էս ի՞նչ խայտառակություն է»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՆԳ նախարարին (video) 11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան «Անասնակալա՛ծ․ դուք խմել եք մեր երեխեքի шրյունը, արնшխումնե՛ր»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Հերի՛ք ա Փաշինյան խաբեք ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (video) «Տիկի՛ն, դուք խորքային անգրագետ եք․․․» (video) «Ստո՛ր խաբեբա՛, էս ինչ ես խոսում»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) «Հայերին հատուկ նսեմացնելու համար է Փաշինյանն այս սահմանադրությունը գրել»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թիմակիցների հետ պատրաստվում է ամենածանր պատժին․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանը գոյության սպառնալիքի առաջ է. ահազանգ ԱՄՆ Կոնգրեսում (video) Վստա՛հ եմ․ Փաշինյանը գիտի, որ 6 ձայն չի՛ ստանալու․ Արամ Վարդևանյան (video) Եթե դեմ եք նոր Սահմանադրությանը, ինչու եք «Ոչ»-ի քարոզարշավ անում․ «Հայաստան» դաշինքի պատասխանը (video) Ամո՛թ Փաշինյան, էս բիծը քո վրա է․․․ Արա Աբրահամյանը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծնունդը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am