11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիս։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
