Հայաստանը գոյության սպառնալիքի առաջ է. ահազանգ ԱՄՆ Կոնգրեսում (video)
ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգ։
Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների ճնշումներին։
Christian Solidarity International կազմակերպության նախագահ Ջոն Այբներն էլ հայտարարել է, որ քրիստոնյա Հայաստանը կանգնած է գոյության լուրջ սպառնալիքի առաջ, իսկ Ալիևը ձգտում է Հայաստանը վերածել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»։
