Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.am

Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն ինքն է դարձել այդպիսի իրերի հափշտակության մասնակից՝ փորձագիտական կենտրոնից վերցնելով ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև խուզարկությամբ առգրավված ոսկուց ու ադամանդներից պատրաստված շախմատ։ Հափշտակված իրերի ընդհանուր արժեքը, ըստ մեղադրանքի, գերազանցում է 21 մլն դրամը։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին գրել է Հետքը: 

Փորձագիտական կենտրոնից վերցրել է ավելի քան 6 մլն դրամի զարդեր

Ըստ մեղադրանքի՝ Հ. Մարդյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչի պաշտոնը, 2025թ. մարտի 18-ին այցելել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Նա կենտրոնի աշխատակցին հայտնել է, թե ցանկանում է ստանալ փորձագիտական կենտրոնի՝ մարտի 4-ին կազմած եզրակացությունը և դրան կից նյութերը՝ դրանք քրեական վարույթն իրականացնող ավագ քննիչին փոխանցելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Մարդյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և, չարաշահելով աշխատակցի վստահությունը, ստացել է փորձաքննության եզրակացությունն ու դրան կից ոսկյա և արծաթյա զարդերը։ Դրանց արժեքը 2025թ. մարտի 18-ի դրությամբ կազմել է 6 մլն 124 հազար 320 դրամ։

Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, նա զարդերը չի փոխանցել քննիչին, այլ հափշտակել է դրանք։

Ոսկյա ու ադամանդե շախմատը վաճառել է Մարդյանին մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ քրեական վարույթի շրջանակում առգրավված թանկարժեք իրերի հափշտակության համար։

Ըստ մեղադրանքի՝ նա 2024թ. դեկտեմբերի 9-ին ստանձնել է քրեական վարույթի նախաքննությունը։ 2025թ. հունվարի 31-ին փորձագիտական կենտրոնից ստացել է այդ վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացու տան խուզարկության ժամանակ հայտնաբերված ոսկուց և ադամանդներից պատրաստված շախմատի խաղաքարերն ու դրանց բաղկացուցիչ դետալները։

Այդ իրերի արժեքը 2025թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 218 հազար դրամ։

Մեղադրանքի համաձայն՝ Մարդյանը հափշտակել է շախմատն ու դրա դետալները՝ դրանք վաճառելով քննությամբ չպարզված անձի։

Ըստ մեղադրանքի՝ կատարվածը թաքցնելու նպատակով Մարդյանը քաղաքացու անունից կեղծ ստացական է կազմել և ստորագրել։ Դրանում նշվել է, թե շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալներն անվնաս և ամբողջական վիճակում վերադարձվել են նրան։ Այդ ստացականը կցվել է քրեական վարույթի նյութերին։

Հետագայում քրեական վարույթով տուժող Ե. Մարտոյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով շախմատն ու դրա դետալներն ի պահ հանձնել իրեն։ Սակայն քննիչի պատասխան գրությամբ հայտնել են, որ իրերն արդեն վերադարձվել են քաղաքացուն։ 2026թ.-ի սեպտեմբերի 3-ին, ըստ մեղադրանքի՝ քննիչ Մարդյանը WhatsApp հավելվածով կապ է հաստատել տուժողի հետ և հանդիպել նրան։

Մեղադրանքի համաձայն՝ հանդիպման ընթացքում Մարդյանը հայտնել է, որ իրականում ինքն է վերցրել և վաճառել շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալները։ Նա պարտավորագիր է գրել՝ խոստանալով մինչև 2026թ.-ի սեպտեմբերի 24-ը վճարել հափշտակված իրերի արժեքը՝ 78 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, Մարդյանն այդպես էլ գումարը չի վճարել։

Քննիչի մեղավորությունը դեռևս ապացուցված չէ և կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նշենք, որ քննիչը կալանավորված է, իսկ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը թիմակիցների հետ պատրաստվում է ամենածանր պատժին․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանը գոյության սպառնալիքի առաջ է. ահազանգ ԱՄՆ Կոնգրեսում (video) Վստա՛հ եմ․ Փաշինյանը գիտի, որ 6 ձայն չի՛ ստանալու․ Արամ Վարդևանյան (video) Եթե դեմ եք նոր Սահմանադրությանը, ինչու եք «Ոչ»-ի քարոզարշավ անում․ «Հայաստան» դաշինքի պատասխանը (video) Ամո՛թ Փաշինյան, էս բիծը քո վրա է․․․ Արա Աբրահամյանը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծնունդը (video) Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.am Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան Հարցերիս կոնկրետ պատասխան տվե՛ք․․․ ձեր անհետաքրքիր դասախոսությունները ձեզ պահեք․ Ղազարյանը՝ ՄԻՊ-ին (video) Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև ՀՀ քաղաքացիությունից զրկված հային կարող են արտահանձնել Ադրբեջանին, եթե․․․ (video) Լսու՞մ եք՝ Փաշինյանն անարգում է․․․ սա ի՞նչ է նշանակում․ Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին (video) Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը «Փաշինյանը վստահ չէ, որ իր թիմակիցներն իր վրայից չեն թռնի» (video) Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմաh ազատազրկման. Սասունյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան Ծիլքարց Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Սա ի՞նչ է նշանակում․ էդ ինչու՞մ եք մեզ մեղադրում․ Ագնեսա Խամոյանի խիստ խոսքը (video) Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. Լևոն Քոչարյան Այսօր ճակատագրի բերումով երկուսս էլ հայտնվել ենք անազատության մեջ` քաղաքական բանտարկյալի կարգավիճակում. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ագնեսա Խամոյանը հիշեց Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու ամուսնուն (video) Առատ ձյուն՝ Գեղարքունիքում (Տեսանյութ) Դատի ժամանակ ձայնագրություն միացվեց, դատավորն էլ զարմացավ․ գիտե՞ք՝ ինչ էր անում դատախազը․ Լևոն Քոչարյան (video) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am