Ահազանգ. որսացել են շատ հազվագյուտ սպիտակագլուխ բադ

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Տեղի է ունեցել հազվագյուտ թռչնատեսակի որս: Ինչպես տեղեկանում ենք՝ Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, խոսքը գնում է սպիտակագլուխ բադի (սավկա, Савка) որսի մասին: Մասնագետները պնդում են՝ սա իսկապես շատ հազվագյուտ թռչնատեսակ է: Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արայիկ Շաբոյան անունով օգտատերը: Ըստ ամենայնի, վերջինս նույնպես իրեն «որսորդ» է համարում: Լուսանկարը հրապարակվել է 2017թ.-ի դեկտեմբեր ամսին: Արայիկ Շաբոյանը, ըստ սոց. ցանցերում նշված տվյալների, բնակվում է Արտաշատում: Հենց Արարատի մարզն էլ համարվում է սպիտակագլուխ բադի բնադրավայրը: Սպիտակագլուխ բադը գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում: Ընդգրկված է նաև ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcde+4bcde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված տեսակ»` EN A2bcde+4bcde, ինչը նշանակում է, որ նշված թռչնատեսակը վերացման վտանգի տակ է թվաքանակի կրիտիկական քիչ լինելու կամ շրջակա միջավայրում ինչ-որ գործոնների ազդեցության պատճառով: Որպեսզի հասկանալի լինի, թե որսված կենդանին որքան հազվագյուտ տեսակ է և պահպանման ինչ միջոցառումներ է պետք կիրառել դրա նկատմամբ, նշենք՝ սպիտակագլուխ բադը ռելիկտային տեսակ է (Անցյալ երկրաբանական դարաշրջանի կենդանական աշխարհի մնացուկային տեսակ, որոնք որոշ առումով չեն համապատասխանում գոյության ներկայիս պայմաններին) հանդիսանում և ՀՀ-ում բնադրվում է ընդամենը մի քանի զույգով: Նախկինում բնադրել է միայն Սևանա լճի ավազանում: Մինչև 1970-ական թվականները դեռևս հանդիպում էին առանձին առանձնյակներ: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը ոչնչացել են: Ներկայումս հանրապետությանում միակ ապրելավայրը Արմաշի ձկնաբուծական տնտեսություն է (Արարատյան հարթավայր), որտեղ և բնադրում են ընդամենը 20-30 զույգ: Թվաքանակի աճ չի նկատվում: Վտանգման հիմնական գործոններն են եղեգնուտների հրդեհումը և արմատահանումը, ինչպես նաև ապօրինի որսը: Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am