«Ժողովուրդ». Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը նկատել է ուշագրավ դրվագ. դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հանրային ընկալման մեջ համարվում է սկզբունքային դատավորներից մեկը, երիտասարդների հետ հանդիպման է մասնակցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողք կողքի քննարկվել են իրավաբանությանը, օրենքին և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցեր։ Առաջին հայացքից՝ սովորական մասնագիտական քննարկում։ Սակայն այստեղ կա մի ուշագրավ հանգամանք, որը չի կարող աննկատ մնալ։

Մի կողմում դատավոր Արման Հովհաննիսյանն է՝ դատական համակարգի ներկայացուցիչ, որի գործունեությունից հանրությունը ակնկալում է անկախություն, անաչառություն և սկզբունքայնություն։ Մյուս կողմում՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման շրջանի վերաբերյալ գոնե մասնագիտական հանրության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվել են հարցեր քրեական հետապնդումների հիմնավորվածության, դատախազության կողմից քաղաքական քմահաճույքներով վարույթներ հարուցելու և արդարադատության իրական երաշխիքների վերաբերյալ։

Իսկ դատավորի պաշտոնը ենթադրում է ոչ միայն օրենքի տառին հետևելու, այլև հանրության վստահությունը վաստակելու և պահպանելու ունակություն։ Իսկ այդ վստահությունը երբեմն կախված է նաև այն միջավայրից, որի հետ դատավորը ներկայանում է երիտասարդներին։ Արդյոք Արման Հովհաննիսյանը գիտակցո՞ւմ է, թե ինչպիսի հանրային ուղերձ է հղում՝ Արթուր Դավթյանի հետ նույն հարթակում իրավունքի և արդարադատության մասին խոսելով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» «Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում «Հրապարակ»․ Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Որ հասցեներում գազ չի լինի Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար» «Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը Կասեցրել են պատերազմի` ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը «Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան «Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան «Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am