Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ընտրապայքարը հատկապես հետաքրքիր է լինելու այն համայնքներում, որտեղ իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուները մրցելու են գործող համայնքապետերի կամ ընդդիմադիր ուժերի հետ։ Իսկ որոշ համայնքներում ընտրողներին ընդհանրապես ընտրության հնարավորություն չի տրվելու․ գրանցվել է ընդամենը մեկ քաղաքական ուժ։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկա ընտրություններում ամենաթեժ պայքարը, ըստ նախնական գնահատականների, սպասվում է Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում։ Հատկապես հետաքրքիր է լինելու Կապանի և Սևանի քաղաքական պատկերը, քանի որ այստեղ իշխանության թեկնածուները մրցելու են արդեն իսկ համայնքներում քաղաքական դիրքեր ունեցող ուժերի ու թեկնածուների հետ։

Կապանում ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ» դաշինքը, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ոչ այնքան լավ համբավ ունեցող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցով հարստացած Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Տիգրան Աղասյանը։

Կապանը, թերևս, այս ընտրությունների ամենաուշագրավ համայնքներից է։ Գևորգ Փարսյանի համար սա հնարավորություն է պահպանելու համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ ՔՊ-ի համար՝ իշխանության քաղաքական ազդեցությունը Սյունիքի կարևորագույն համայնքներից մեկում ամրապնդելու։ Այստեղ պայքարը լինելու է ոչ միայն ավագանու մանդատների, այլև համայնքի հետագա կառավարման շուրջ։

Սևանում ևս իշխանության համար հեշտ մրցակցություն չի սպասվում։ Այստեղ ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը մրցելու է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի գլխավորած «Վստահություն» դաշինքի և Վահրամ Գևորգյանի գլխավորած «Միասնական համայնք» ուժի հետ։

Այսպիսով՝ Սևանում ընտրապայքարը եռակողմ է։ ՔՊ-ն փորձելու է ստանալ համայնքի կառավարման լծակները, իսկ գործող համայնքապետն ու մյուս մրցակիցը՝ պահպանել կամ ամրապնդել իրենց դիրքերը։

Մյուս թեժ ուղղությունը Նոյեմբերյանն է։ Այստեղ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Մխիթար Խաչիկյանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Ընտրապայքարին մասնակցում է նաև երրորդ քաղաքական ուժը։ Հետևաբար, այստեղ ևս պայքարը կարող է անակնկալ արդյունքներ արձանագրել։

Սպիտակում ևս մրցակցությունը սահմանափակված չէ երկու ուժով։ ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի մրցակիցներն են «Բարոյական արժեքներ» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։ Այս համայնքում ուշագրավ է լինելու՝ արդյոք ընդդիմադիր ուժերը կկարողանան բավարար աջակցություն ստանալ՝ իշխանության դիրքերը վիճարկելու համար։

Մեծամորում ՔՊ-ն մրցելու է ՀՅԴ-ի հետ, իսկ Բաղրամյանում ընտրապայքարին մասնակցում են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը։

Առանձնահատուկ իրավիճակ է Աշտարակում, Ապարանում և Աշոցքում։ Այս երեք համայնքներում գրանցվել է ընդամենը մեկ ընտրական ցուցակ։ Աշտարակում և Աշոցքում դա ՔՊ-ի ցուցակն է, իսկ Ապարանում՝ «Համերաշխություն» դաշինքը։ Այս համայնքներում քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել միակ ուժի օգտին կամ դեմ։ Սա, իհարկե, ընտրական մրցակցության տեսանկյունից բավականին ուշագրավ իրավիճակ է։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 29-ին ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ և Մեծաձոր, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։

Ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, Կապանն ու Սևանն են։ Այստեղ ՔՊ-ի հաջողությունը կամ ձախողումը կարող է լուրջ քաղաքական ազդակ դառնալ։ Եթե գործող համայնքապետերն ու ընդդիմադիր ուժերը կարողանան պահպանել իրենց դիրքերը, ապա իշխանությունը ստիպված կլինի արձանագրել, որ ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ազդեցությունը բոլոր համայնքներում միանշանակ չէ։

Մի բան ակնհայտ է՝ նոյեմբերի 29-ին ընտրողների քվեն որոշելու է ոչ միայն համայնքների ավագանիների կազմը, այլև այն, թե առաջիկա տարիներին որ քաղաքական ուժն է ունենալու տեղական իշխանության հիմնական լծակները»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» «Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում «Հրապարակ»․ Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Որ հասցեներում գազ չի լինի Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար» «Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը Կասեցրել են պատերազմի` ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը «Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան «Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան «Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am