Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան

Եթե նկատում եք, կառավարող ուժն ու հարող շրջանակները որդեգրել են սահմանադրական թեմայի այս շրջանակում ընդդիմության դիրքորոշմանը քարոզչական առումով հարվածելու հետևյալ մի մարտավարություն․ հայտարարում են, որ ընդդիմությունը չի ցանկանում Փաշինյանի հեռացում, դրա համար էլ չի ընդունում Սահմանադրության նախագծին հավանություն տալու դիմաց հեռանալու՝ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Գործնականում, սա թերեւս հաշվարկված է մի կողմից հանրային պրիմիտիվ ընկալումների, մյուս կողմից՝ ներքաղաքական պայքարի «տասնամյակների ավանդույթի» կարծրատիպային ուժի վրա։

Իրականում, այստեղ կա բացատրելու անհրաժեշտություն։ Ի՞նչ է ըստ էության ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում է, որ ներկայումս կա խիստ ռեալ խնդիրը՝ Հայաստանին թելադրվող նոր իրավա–քաղաքական պետական հիմքի հարցը, որը պետք է կասեցնել։ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը գործարքի առաջարկ է, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը գնում է Հայաստանի իրավա–քաղաքական հիմքը, հենքը վերանայելու, այլ կերպ ասած՝ հայկական պետականության ավելի քան երեք տասնամյակի ընթացքը զրոյացնելու մեծ ռիսկի, Նիկոլ Փաշինյանի հեռանալու անորոշ խոստման դիմաց։ Տեսնո՞ւմ եք իրերի անհամարժեքությունը։

Համաձայնել այդ գործարքին, ընդդիմության համար նշանակում է համաձայնել, որ հանուն Նիկոլ Փաշինյանի հեռանալու, Հայաստանի պետական ընթացքի ավելի քան երեք տասնամյակը կարող է զրոյացվել, լուծարվել՝ որպես պետական սուբյեկտության հետագիծ, դրանից բխող հետեւանքներով։ Կա՞ որեւէ ողջախոհ մարդ, որը կարող է տրամաբանական համարել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գնով հեռացնելու որեւէ «գործարք», եթե անգամ համարենք, որ Փաշինյանը իսկապես՝ անբեկանելիորեն պահելու է խոստումն ու հեռանալու է։

Չէ՞ որ հարցի արժեքը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է փոխել, որպեսզի չզրոյացվի Հայաստանի պետական հետագիծը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխել Հայաստանի պետական հետագիծը զրոյացնելու գնով։

Այդպիսով, ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ, իրավիճակը չափելով ըստ իրերի էության ու դրության, այլ ոչ թե ըստ իշխանափոխության մեխանիկական կարգախոսի։ Սա կարեւոր եմ համարում, որովհետեւ հենց ավանդական կարծրատիպերից ու մեխանիկայից դուրս գալով է, որ հնարավոր է Հայաստանում դնել իրավիճակի փոփոխության իրական հիմք»,-գրել է նա։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով Ժաննա Անդրեասյանի հերթական նվերները. ովքե՞ր են նվերներ արել նախարարին Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am