Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան

Առհասարակ, եթե Ադրբեջանը հնչեցնում է մի թիվ, որն ավարտվում է երկու զրոյով, իմացեք՝ դա հնարածին թիվ է։ Դա Ադրբեջանի հետ աշխատանքի տասնյակ տարիների փորձն է ցույց տալիս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկությունների հրապարակում։

Ալավերդյանն ընդգծեց, որ դա ոչ թե չափազանցված է, այլ ընդհանրապես անհիմն, որովհետև խոսել այն մասին, որ կան այսպիսի գերեզմանոցներ, որ այդքան մարդ հուղարկավորված է հայկական կողմից, նշանակում է, որ ադրբեջանցիները երբևէ չեն արձագանքել հայկական կողմի այն կոչին, որ եկեք՝ տարեք ձեր մարդկանց մարմինները։ «Նման դեպքեր բազմիցս եղել են՝ առնվազն մի քանի անգամ։

Բայց հետաքրքիր է՝ այդ պահանջը նո՞ր է ծնվել կամ մի քանի օր առաջ։ Սա պարզապես հերթական պահանջն է, որը հիմք է ծառայելու չստորագրելու «խաղաղության» կոչված պայմանագիրը։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանը տրամադրված չէ այն ստորագրելու, ավելին՝ օգոստոսի 8-ից հետո նախաստորագրված համաձայնագիրը մի քանի անգամ արդեն խախտվել է։ Օրինակ՝ Սահմանադրության փոփոխության մասին կետ այդ պայմանագրում չկա, բայց այն առաջ է քաշվում որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման»,- ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ անձնական փորձից գիտի, որ ադրբեջանցիները դրանում հետաքրքրված չեն։ «Երկու դրվագ կա, որոնք ինձ նման պնդում անելու հիմք են տալիս։ Ես Բաքվում եղել եմ մի քանի անգամ՝ 1998 թվականից հետո։ Ինձ մի անգամ տրամադրել են ուղիղ եթեր ABC հեռուստաալիքով, ես այստեղ առաջարկություն եմ արել և ասել եմ, որ այդ առաջարկությունը համաձայնեցրել եմ ՀՀ պատկան մարմինների հետ։ Առաջարկությունը հետևյալն էր, որ Հայաստանը պատրաստ է երկտեղ այդպիսի որոնումներ անել, և Կարմիր խաչը պատրաստ է աջակցություն տրամադրել։

Երկրորդ դրվագը եղել է 2003 թվականին՝ Ժնևում, երբ տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս՝ նվիրված անհայտ կորածներին։ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ խնդրել էր, որ ես ելույթ ունենամ որպես անհայտ կորածների հարցերով տասնյակ տարիներ զբաղված հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և լիազորել էր հնչեցնել հետևյալ առաջարկը. օգտվելով առիթից, որ Ժնևում էին նաև Ադրբեջանի անհայտ կորածների հանձնաժողովի անդամները, Կարմիր խաչը կազմակերպի հանդիպում մեր երկու խմբերի միջև հենց Ժնևում՝ կոնֆերանսից հետո։ Ասացի, որ Հայաստանը պատրաստ է Կարմիր խաչի միջոցով հուղարկավորության վայրերի ուսումնասիրություն և նույնականացում իրականացնել։ Մենք հանդիպեցինք Ադրբեջանի ներկայացուցչի հետ։ Երբ ես առաջարկս նորից կրկնեցի, Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ լիազորված չէ այսպիսի առաջարկ քննարկել։ Ասաց՝ կքննարկի և կպատասխանի երկու շաբաթ անց։ 2003 թվականից մինչև հիմա պատասխանի եմ սպասում»։

Ալավերդյանն ասաց, որ վստահ է՝ սա լինելու է Ադրբեջանի հերթական պահանջը, որը, սակայն, Հայաստանը չի կարողանալու իրագործել, քանի որ նման ծավալի զանգվածային գերեզմանոցներ ուղղակի չկան։

«Դա ուղղակի լկտիություն է։ Իրենք պարզապես տեսել են, որ անգամ ՀՀ իշխանությունները Սահմանադրության փոփոխության են պատրաստ իրենց պահանջով՝ նոր պահանջ են առաջ քաշում, բայց այս անգամ այնպիսի թիվ են հնչեցնում, որ ՀՀ իշխանությունները պարզապես չկարողանան դա իրականացնել, քանի որ նման բան պարզապես չկա»։

Ալավերդյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նման զանգվածային հուղարկավորությունների միակ պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվում էին վերցնել մարմինները։

«Օրինակ՝ Քարինտակի մարտական գործողություններից հետո նման առաջարկ եղել է ադրբեջանցիներին, իրենք հրաժարվել են տանել։ Բացի այդ՝ եթե նման գերեզմանոցներ կան, դրանք այլևս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում, թող իրենց դաշտային հրամանատարներից հարցնեն՝ որտե՞ղ են իրենք թողել իրենց զինվորներին»,- ասաց Ալավերդյանը։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով Ժաննա Անդրեասյանի հերթական նվերները. ովքե՞ր են նվերներ արել նախարարին Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am