Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Մարտիկ Մ․-ի վարած «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը և Երևանի բնակիչ 65-ամյա Ավետիք Ս․-ի վարած մարդատար գնացքը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բետոնախառնիչը կողաշրջվել է և բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկները՝ գումարտակի հիամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Հակոբյանը և Դավիթ Խաչատրյանը։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
