Բացի հայկականից, այլ շահեր էլ կան. ո՞րն է Լարսին այլընտրանք ունենալու իրականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը 2011թ. վրաց–ռուսական պայմանագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Պայմանագիրը Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկման մասին է: ԱԳՆ–ն նշել է, որ իրենք չկան այդ պայմանագրում, և քանի որ չկան, պայմանագիրը հաջողություն չի կարող ունենալ: Հայկական կողմը Վերին Լարսին այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին ևս հայտարարել է:  Վերոնշյալ հայտարարությունն ի չի՞ք է դարձնում այլընտրանքի հնարավորությունը: Ջոնի Մելիքյանը նկատում է՝ դիվանագիտությունը նուրբ ոլորտ է, իսկ այս պարագայում հայտարարությունը զուտ հռետորական է: «Բանակցությունները 7 տարի ձգձգվում էին, բայց վրացական կողմն իր մասով անցած տարվա վերջում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության հետ ստորագրեց համաձայնագիրը: Այժմ ունենք հետևյալ իրականությունը՝ նախ՝ վրացիները ստորագրել են: Թեև Աբաշիձե–Կարասին վերջին հանդիպման առումով մի քիչ բացասական ֆոն էր ստեղծվել, ռուսական կողմի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ առաջիկայում ռուսական կողմն էլ նմանատիպ փաստաթուղթ կստորագրի շվեյցարացիների հետ: Այսինքն՝ գործընթացը մի կողմից շարունակվում է, բայց մյուս կողմից էլ պիտի փաստենք, որ բոլոր կողմերը փորձում են մաքսիմալ օգտագործել իրենց հնարավորությունները և կոշտացնել իրենց պահանջները: Աբխազական ու հարավօսական կողմերը պարբերաբար հայտարարում են այդ համաձայնությունների մի մասը լինելու մասին: Այդուհանդերձ՝ 2011թ. կոնսենսուսը տեղի ունեցավ: Ըստ իս՝ այսօրվա դրությամբ ՌԴ–ն ու Վրաստանը այդ համաձայնագիրն իրականացնելու ցանկություն ունեն: Այդ պատճառով չէի ասի, թե մենք պետք է վերոնշյալը որպես վատ լուր ընդունենք»,–ասաց նա՝ նշելով, որ այն զուտ ֆիքսում է հարավօսական կողմի դրքորոշումը: Նրա խոսքով՝ հայկական կողմը կարող է դրական արդյունքի սպասել, բայց նաև պետք է պրագմատիկ լինենք. «Դրական արդյունքի հնարավորություն կլինի, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ սա երկար գործընթաց է: Այսինքն՝ կողքից այլ հարցերով ու այլ ուղղություններով պետք է լուծենք մեր խնդիրները: Այսօր հայկական կողմը պարբերաբար բարձրացնում է Լարսին այլընտրանք ունենալու հարցը: ՌԴ–ն ու Վրաստանն այդ կոչին արձագանքում են: Հայտարարվել է, որ ռուսական կողմը մոդեռնիզացնելու է Վերին Լարսի անցակետը, ինչն ավելի արագ սպասարկելու հնարավորություն կտա: Այս խնդիրը չկա վրացական կողմում, այնտեղ արագ սպասարկում է, բայց վրացական կողմն էլ նոր կամուրջներ է սարքում, որ դեպի սահման գնացող ճանապարհն ավելի անվտանգ լինի: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ լաստանավային այլընտրանքային ուղի ևս ունենք: Իհարկե, պարզ է, որ ցամաքային ճանապարհն ավելի էժան է, բայց լաստանավով որոշ ապրանքների տեղափոխման տուրքերը բավականին իջեցվել են: Այսօրվա դրությամբ մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ, և փորձենք այդ ուղղություններով ևս աշխատել: Ի վերջո պետք է հասկանանք, որ, այո՛, մենք շահագրգռված ենք, բայց պակաս շահագրգռված չեն նաև Վրաստանն ու ՌԴ–ն: Հայերի ցանկությունն ու խնդրանքը կա, բայց եթե վրացիների ազգային շահից չբխեր, իրենք չէին գնա այդ քայլին: Մեծ հաշվով՝ բացի հայկականից, այլ շահեր ևս կան: Նույն վրացական ապրանքների համար ռուսական շուկան համար մեկն է: Վրաստանից ՌԴ բեռնափոխադրումներ ևս կատարվում են, և աճն ահռելի է: Իսկ հայկական կողմը դիվանագիտական լծակներով իր գործը կատարում է: Հայկական կողմի անելիքը սա է: Ես չէի ասի, թե ՀՀ կառավարությունն այս առումով անգործություն է դրսևորում: Մենք իրենց պետք է միշտ հիշեցնենք, որ ՌԴ–ն ու Վրաստանն առևտրի աճող ցուցանիշ ունեն, և իրենց օգուտն է, որ ՀՀ–ից Վրաստանի տարածքով բեռներ գնան ՌԴ»: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am