Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի

Իրանի ցամաքային շրջափակման իրականացումը գործնականում անիրագործելի խնդիր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  նոյեմբերի 24-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Սահմանների միջով հաճախակի տեղաշարժերը, մարդկանց միջև հարաբերությունները, սահմաններ չճանաչող պատմական և մշակութային կապերն Իրանի նահանգների, հատկապես սահմանամերձ նահանգների համար ստեղծել են հնարավորություններ, որոնք թույլ կտան մեզ կրկին ստանալ այն, ինչից թշնամիները ջանում են մեզ զրկել», – նրա խոսքը մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի ընդարձակ տարածքը և նրա նահանգների բազմազանությունը թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու սահմանափակումները։

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը ստեղծում են օպերատիվ խումբ՝ Իրանի կողմից ցամաքային երթուղիներով և Կասպից ծովով սպառազինությունների փոխադրումները կանխելու նպատակով։

Ըստ հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի՝ «Iron Gate» («Երկաթե դարպասներ») օպերատիվ խմբի ստեղծումը կամրապնդի ծովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «երկաթյա շրջափակման հաջողությունը»։

Անցած շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայնի հակամարտության դադարեցման՝ Վաշինգտոնի համար ընդունելի պայմանավորվածությունների։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան Ռուսաստանում Նիկոլը «գժական բաներ է անելու, ու․․․» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am