Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը՝ իր չունեցածի հանդեպ

Այս լուսանկարը Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքից է։ Սա հոդված է այն մասին, թե իբր Խոր Վիրապը հնագույն «ադրբեջանական» ժառանգություն է։ Նրանք Խոր Վիրապի նկարում սիրում են ունենալ նաև Արարատի պատկերը։ Այս հոդվածը հրապարակվել է ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալիքբերլիի կողմից, ով Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր առաջ մղող «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարն է։ Սա վերջին չորս ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական գործակալության կողմից ՀՀ-ի դեմ զավթողական բովանդակությամբ հրապարակված 124 հոդվածներից ընդամենը մեկն է։ Այդ հոդվածներից մեկ ուրիշում նույն ադրբեջանցի պատգամավորը ասում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ պայմանը «Արևմտյան Ադրբեջանից» փախստականների վերադարձն է իրենց նախնիների հայրենիք։ Այդ վերադարձի չիրականացումը նշանակում է, որ Հայաստանը անկեղծ չէ խաղաղության հարցում և մտադիր է տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմի մեջ»։

Ստացվում է, որ պետական մակարդակով ՀՀ-ի դեմ առաջ է մղվում հստակ զավթողական օրակարգ, այն քարոզվում է երկրի ղեկավարի և պատգամավորների կողմից, աջակցություն է ստանում պետական լրատվամիջոցներով և ֆինանսավորվում պետության կողմից։ Վերջին չորս տարվա ընթացքում միակ բանը, որն Ալիևը դրել է ինստիտուցիոնալ հենքի վրա, դա ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն է, որը զուգահեռվում է հայ ժողովրդի դեմ ատելության քարոզով։

Իսկ մեր իշխանական ստախոսները կոծկում են այս վտանգավոր իրականությունը։ Չէ՞ որ բարդ է խոստովանել, որ հենց Արցախի հարցում իրենց քաղաքականությունն է հանգեցրել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը։ Բարդ է ստել, երբ գիտես ճշմարտությունը։ Դրա համար նրանք անտեսում են ճշմարտությունը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ստել ու հեքիաթներ պատմել Սահմանադրության, անկախության, ինքնիշխանության և Ալիևի խաղաղասիրական քաղաքականության մասին․․․»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան Ռուսաստանում Նիկոլը «գժական բաներ է անելու, ու․․․» (video) «Կոնկրետ անուննե՛ր տվեք, թե չէ Նիկոլը․․․». թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) «Առըհա․ հրաժարականդ կտա՛ս, նոր կխոսենք․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ինձ ուղարկել են սահմանադրության նախագիծը, բայց ՔԿԾ-ից չեն փոխանցել, ասել են՝ արգելված է. Քոչարյան (video) «Ձեր նաչալնիկը ինքն ա»․ ինչ ակնարկեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում (video) Իրավիճակը շատ բարդ է․ Ի՞նչ է փորձում Թրամփը կանխել Պուտինի միջոցով․ Երվանդ Բոզոյան (video) Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչի՞ն ես սպասում, Փաշինյա՛ն․ վաղն էլ հրաժարական տուր ու կտեսնես․․․ ընդդիմադիր պատգամավոր (video) «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ կա վիրավոր ՌԴ-ն հայտնել է 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ «Ռադդ քաշի՛, ովա՞ քեզ բռնել․․․»․ Արամ Սարգսյան (video) «Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am