Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից
Վրաստանից վերջին օրերին արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի հաղորդագրությունը։
Նախարարության տվյալներով՝ արտաքսման գործողությունն իրականացրել են Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները՝ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ և համատեղ միջոցառումների արդյունքում։
Երկրից հեռացվածների թվում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Նիգերիայի, Ուգանդայի, Եմենի, Լիբիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։
