Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գովաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Թուրքիայի հետ տարաձայնություններ առաջացնող դրույթները հանելու համար։
«Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել․ հանվել է Թուրքիայի հետ տարաձայնություններ առաջացնող ձևակերպումը։ Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման հարցում», — գրել է Քըլըչը X սոցիալական ցանցում։
