«Մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան». ինչ է կատարվել Մասիսի բժշկական կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է. Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել: «Սխալ ախտորոշում է եղել, տնօրենը մեզ հրահանգել է դիմում գրել և գործից դուրս գալ: Մի քանի հոգու անփույթ աշխատանքի պատճառով մենք առանց աշխատանք ենք մնում՝ ամենուր թանկացումներ են և գործազրկություն»,– վրդովվեց մեր աղբյուրը: Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի տնօրենի հետ: Աշխատանքից հեռացման հարցը լսելուն պես արձագանքեց. «Ինչի՞, տնօրենն աննորմա՞լ է, որ ամբողջ լաբորատորիայի աշխատակիցներին գործից ազատի»: Նրա խոսքով՝ մարդն ինչպես կվերաբերվի այն փաստին, որ անալիզի պատասխանները մոտավոր գրվեն: «8 ամիս է՝ ես այդ մասին նրանց անընդհատ զգուշացրել եմ, որ նման բան չանեն: Ես զգացել եմ, որ պատասխանները սխալ են»,– ասաց նա: Նունե Ավանեսյանը 8 ամիս է՝ բժշկական հաստատություն է ղեկավարում: Համոզվելու համար, որ աշխատակիցները անալիզի պատասխանները ճի՞շտ են հայտնում, փորձ է կատարել: «Իմ երկու երակները կապտած են: Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան, դա ճի՞շտ է»,– հարց բարձրացրեց տնօրենը: Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողներին չի հրահանգել հեռացման դիմում գրել: Տնօրենի պնդմամբ՝ աշխատակիցները հասկացել են իրենց սխալը և աշխատանքից հեռանալու որոշում կայացրել: «Ես ասել եմ՝ դուք չեք կարողանում աշխատել»,– նշեց նա: Մոտ 8 աշխատող սեփական կամքով ազատման դիմում է գրել: Կան մարդիկ, որոնք ծանուցումներ են ստացել: Լաբորատորիան այստեղ 15–16 աշխատող ունի: «Դեռ չենք որոշել, որ մեկն է մեղավոր: Մի քանի հոգի պարտաճանաչ աշխատողներ կլինեն»,– ասաց Ավանեսյանը: Նա նաև մտավախություն ունի, որ տեղի ունեցածի մասին բարձրաձայնումը հիվանդանոցի վարկանիշի վրա կազդի: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am