«Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտ բախվել են  «Mitsubishi» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Բախման հետևանքով էլ «Mitsubishi»-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև «Mitsubishi»-ի առջևի անվահեծաններից մեկը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Պարեկները սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ «Mitsubishi»-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է «Toyota»-ին, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։

Վիրավորին էլ հիվանդանոց են տեղափոխել Բյուրեղավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ինչի՞ն ես սպասում, Փաշինյա՛ն․ վաղն էլ հրաժարական տուր ու կտեսնես․․․ ընդդիմադիր պատգամավոր (video) «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ կա վիրավոր ՌԴ-ն հայտնել է 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ «Ռադդ քաշի՛, ովա՞ քեզ բռնել․․․»․ Արամ Սարգսյան (video) «Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան «Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան «Նիկոլը լուրջ վտանգի մեջ է․ Մի քանի քայլից կհայտնվի թակարդում» (video) «Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան ՇՏԱՊ․ «Փաշինյանը փողերի ազդեցության տակ վախենում է, որ կբացահայտվի․ փոխարինող է փնտրում»․ Շահինյան (video) «Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան «Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան «Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան «Դու փու՛ռն ես տալիս․․․ հիմա՞ր եք դուք, հարցիս պատասխանե՛ք՝ հիմա՞ր եք»․ Արման Աբովյան (video) Վիետնամի փողոցային սննդային կետում պայթել է կենցաղային գազօջախ. կան զոhեր և վիրավորներ Yerevan.Today-ին, Hayeli.am-ին դատի տալով՝ Փաշինյանը ցույց է տալիս՝ մեզանից վտանգ է տեսնում․ Սևակ Հակոբյան Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ Ռուսական պետական արգելքի հետևանքով չեղարկվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը ՌԴ մի շարք քաղաքներում Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել «Նիկոլ Փաշինյանը համապատասխան տեղն է ուղարկել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին» Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան․ ՆԳ նախարարի արձագանքը (video) Ադրբեջանից եմ հարցնում,Դուք Ռուսաստանից եք խոսում․«էթնիկ զտողն ո՞վ է»․լրագրողը «նեղը գցեց» ՔՊ-ականին (video) Նիկո՛լ, հենց հիմա արի Տավուշ ու տե՛ս՝ ինչ սպшնդ է եղել․ Գառնիկ Դանիելյան (video) Դատավորնե՛ր, խոսե՛ք․որոշվում է ձեր ճակատագիրը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, իրավաբան Հարությունյան (video) Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին և «Հայելի ակումբ»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am