«Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ երևանցիներ, Երևան քաղաքում տիրող անկառավարելի խցանումների, խմելու ջրի որակի, կոյուղատար համակարգի ու էլեկտրականության խալխլված վիճակի՝ միակ մեղավորն ու պատասխանատուն քաղաքի կառավարումը ձախողածների ընտրած ուղին է։
2018թ-ից սկսած քաղաքում տրվել են շինթույլտվություններ, աջ ու ձախ, դրանց բացասական հետևանքները հաշվի չառնելով։
2023թ-ից դրանց թիվն էականորեն աճել է ու հիմա քաղաքը կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ։
Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի։
Եկե՛լ է ժամանակը, քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց»։
