«Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գրառումը. «Հրապարակվեց նոր Սահմանադրության տեքստը։
Ինչպես և սպասվում էր, սա ոչ թե «խաղաղության» կամ «ժողովրդի» Սահմանադրություն է, այլ մեր պետականության հիմքերը քանդող՝ Հայաստանի Հանրապետության լուծարային փաստաթուղթ։

Ազգերի ինքնորոշման իրավունքի դուրս մղումն ու Հայաստանի Հանրապետության գոյությունը զուտ տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ տեղափոխելը սոսկ տեխնիկական սխալներ չեն։ Սա նույն այն մութ գործարքն է, որն արվեց Արցախի հարցում։ Այն ժամանակ էլ մեր հիմնարար՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը տեղափոխվեց տարածքային վեճի հարթություն, ինչի հետևանքները տեսանք բոլորս։ Հիմա նույնն արդեն կրկնվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ Հայաստանն են դարձնում տարածքային վեճի առարկա․ Հայաստան՝ առանց ծննդյան վկայականի։ Մենք շատ լավ գիտենք՝ որն է մեր երկիրն ու որտեղ են մեր սահմանները։ Բայց հենց այսօրվա ապազգային, պետականաքանդ իշխանություններն են ամեն օր հայտարարում, որ դելիմիտացիա ու դեմարկացիա դեռ արված չէ, որ սահմանները հստակեցված չեն։ Ու հենց այս պայմաններում հրաժարվում են մեր պետության ստեղծման հիմքից՝ ինքնորոշման իրավունքից, ու երկրի Մայր օրենքը կառուցում մի բանի վրա, որն իրենց իսկ խոսքով դեռ վերջնական ամրագրված չէ։ Հենց այսպես են ապամոնտաժվում պետականության հիմքերը։
Այս իշխանությունը չունի նոր Սահմանադրություն ընդունելու ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական մանդատ։ Ժողովուրդն իրենց նման լիազորություն չի տվել, խորհրդարանում չունեն համապատասխան մեծամասնություն։ Մինչդեռ այսօրվա Սահմանադրությունը հստակ նախատեսում է․ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ են Խորհրդարանի առնվազն երկու երրորդի կողմ ձայները։ Սահմանադրությունը չի փոխվում պարզ մեծամասնությամբ․ սա է ժողովրդավարությունը, երբ մայր օրենքը փոխելու համար անհրաժեշտ է հասարակության ձայնը հանդիսացող պատգամավորների երկու երրորդի քվեն, և այո, հակաժողովրդավար է ձայների պարզ մեծամասնությամբ գնալ փոփոխությունների մի հարցում, որի համար անհրաժեշտ է իրականում շատ ավելին։ Հետևաբար, պետք չէ տրվել գեղեցիկ փաթեթավորումներին ու սադրանքներին։ Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը երբեք չի կարող խաղաղություն բերել։ Հայաստանը ծնվել է ազգերի ինքնորոշման իրավունքից, և դրանից հրաժարվելը նշանակում է հրաժարվել սեփական պետությունից։ Սա ոչ թե խաղաղության, այլ կործանման սահմանադրություն է։ Սա ոչ թե սուպեր վարչապետական համակարգից հրաժարվելու, այլ գերվարչապետական համակարգ ստեղծելու մասին փաստաթուղթ է․ համակարգ, որտեղ ինչպես ինքն էր ասում ոչ միայն կառավարությունն է ինքը, այլ եկեղեցին է նույն մարդը, դատարանն է նույն մարդը, ժողովուրդն է նույն մարդը։ Եվ այդ մեկ մարդու պարտությունն այլևս ողջ ժողովրդի պարտությունն է։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որի լուծարումը թույլ չենք տալու միասին»։

 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան «Դու փու՛ռն ես տալիս․․․ հիմա՞ր եք դուք, հարցիս պատասխանե՛ք՝ հիմա՞ր եք»․ Արման Աբովյան (video) Վիետնամի փողոցային սննդային կետում պայթել է կենցաղային գազօջախ. կան զոhեր և վիրավորներ Yerevan.Today-ին, Hayeli.am-ին դատի տալով՝ Փաշինյանը ցույց է տալիս՝ մեզանից վտանգ է տեսնում․ Սևակ Հակոբյան Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ Ռուսական պետական արգելքի հետևանքով չեղարկվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը ՌԴ մի շարք քաղաքներում Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել «Նիկոլ Փաշինյանը համապատասխան տեղն է ուղարկել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին» Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան․ ՆԳ նախարարի արձագանքը (video) Ադրբեջանից եմ հարցնում,Դուք Ռուսաստանից եք խոսում․«էթնիկ զտողն ո՞վ է»․լրագրողը «նեղը գցեց» ՔՊ-ականին (video) Նիկո՛լ, հենց հիմա արի Տավուշ ու տե՛ս՝ ինչ սպшնդ է եղել․ Գառնիկ Դանիելյան (video) Դատավորնե՛ր, խոսե՛ք․որոշվում է ձեր ճակատագիրը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, իրավաբան Հարությունյան (video) Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին և «Հայելի ակումբ»-ը Ապացույցներ կան․ Արփինե Սարգսյանը փակագծեր բացեց Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից (video) Էսքանից հետո ինչո՞վ է Փաշինյանը գնալու Մոսկվա․ Արամ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (video) Ռուստամ Բաքոյանը վիրավորեց Էդգար Ղազարյանին․․․ իրավիճակը սրվեց (video) Անթույլատրելիին ենք հասել․ լսու՞մ եք՝ Փաշինյանն ինչ է ասում․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել Բյուրականի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու համար Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել «Այ տղա՛, դե լսիր՝ ով է արել․․․ այ Ալիևի «աբսլուգ» »․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) 2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am