Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել

Նոյեմբերի 4-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Չ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին իր հեռախոսահամարին «Telegram» հավելվածով զանգահարել է «Արթուր Ս․» անվամբ օգտատեր, ներկայացել որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից և հայտնել, որ իր հետ կապ կհաստատի Կենտրոնական բանկի աշխատակից Ռաֆայել Բ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ որոշ ժամանակ անց կրկին «Telegram» հավելվածով զանգահարել է Ռաֆայել Բ․-ն և հայտնել, թե իր անվամբ բանկում ձևակերպվել է 20 մլն դրամի առցանց վարկ, որը փոխանցվել է այլ հաշիվների։ Գումարը հետ վերադարձնելու նպատակով վերջինս համոզել է, որ անհրաժեշտ է իր բանկային քարտում առկա գումարը փոխանցել իր մատնանշած հաշվեհամարին։

Արդյունքում Անդրանիկ Չ․-ն իր «ՎՏԲ» բանկային քարտից 262 հազար 600 դրամ է փոխանցել Նունե Դ․-ի անվամբ հաշվեհամարին, որից հետո տեղեկացել է, որ կատարվածը խարդախություն է։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Չ․-ն Ենոքավան բնակավայրի վարչական ղեկավարն է։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Անթույլատրելիին ենք հասել․ լսու՞մ եք՝ Փաշինյանն ինչ է ասում․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել Բյուրականի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու համար Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել «Այ տղա՛, դե լսիր՝ ով է արել․․․ այ Ալիևի «աբսլուգ» »․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) 2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան Աճառյան փողոցում բախվել են «Ford Transit»-ը և «Nissan Note»-ը 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար Հայե՛ր ջան, վերջապես իշխանափոխություն կարող է լինել, որը կլինի, երբ․․․ Հովհաննես Ավետիսյան (video) «Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան «Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան «Ինչպե՞ս եք վերաբերվում լրագրողին ուղղված Փաշինյանի խոսույթին»․ Ղահրամանյանը՝ ՔՊ-ականին (video) Եմենում հայտնել են 23 զոհի մասին Բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել Աննա Հակոբյանը հիմա ուրիշ գործով է զբաղված․․․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին ու ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սրբուհի Գալյանը երեկ «մերկացրեց» Փաշինյանի վերջնական սարսափելի ծրագիրը․ Սարգսյան (video) «Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է «Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան․ «Հետք» Դատաիրավական համակարգը քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է Ավտովթար՝ Երևանում. ավտոմեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր Սպանել էր՝ ամուսնուն հրկիզելով Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am