«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան․ «Հետք»

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը:

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ի փետրվարին եւ կրում է նույն անունն ու տարբերանշանը (լոգոն), ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» (լուծարվել է 2020-ին), սակայն այս մասնավոր ընկերությունը որեւէ կապ չունի ազգային ավիափոխադրողի հետ, որը պետական ընկերություն էր: 2022-ի դեկտեմբերին «ՀԱՈւ»-ն ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: 2025 թ. մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի գարնանը «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ գրանցվեցին տեղական Southwind Airlines-ի շարժակազմում:

Դրանից հետո տեւական ժամանակ ավիափոխադրողը չուներ ինքնաթիռ, ինչի պատճառով Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 6 ամսով կասեցրեց նրա ՕՇՎ-ի գործողությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն շահագործելու է Boeing 737-800-ներ: 2025-ի օգոստոսին «Հայկական ավիաուղիները» հայտարարություն տարածեց Boeing 737 տիպի որակավորում ունեցող օդաչուների՝ հրամանատարների եւ երկրորդ օդաչուների աշխատանքի հրավիրելու մասին:

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

2025-ի աշնանը, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» կրկին բավարարում էր այս պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց նրա ՕՇՎ-ի գործողությունը:

Մեր աղբյուրի, ինչպես նաեւ planespotters.net-ի տեղեկացմամբ՝ հայկական փոխադրողը ձեռք էր բերել 3 հատ Boeing 737-800 տիպի ինքնաթիռ: Դրանցից մեկն այս տարվա մայիսի 22-ին Ստամբուլից տեղափոխվեց Երեւան, իսկ օգոստոսի 4-ին գրանցվեց ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAF: Դրա գրանցումը վավեր էր մինչեւ 2031 թ. մայիսի 10-ը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել Աննա Հակոբյանը հիմա ուրիշ գործով է զբաղված․․․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին ու ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սրբուհի Գալյանը երեկ «մերկացրեց» Փաշինյանի վերջնական սարսափելի ծրագիրը․ Սարգսյան (video) «Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է «Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան․ «Հետք» Դատաիրավական համակարգը քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է Ավտովթար՝ Երևանում. ավտոմեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր Սպանել էր՝ ամուսնուն հրկիզելով Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում (video) Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է «Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան Պետք է պատրաստվել ավելի լուրջ բանի․․․ Մարգարիտ Եսայան Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի մարզում գտնվող լոկոմոտիվին և Սև ծովում չորաբեռնատար նավին «Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան Եղանակն՝ առաջիկա օրերին Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ. Մոջթաբա Ֆերդոուսիփուր Լույս չի լինի «Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային «Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ» Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ» Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am