Սերժ Սարգսյանի հեռահար ծրագրերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել` օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ: Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի` նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն` նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ: Այսինքն` մինչեւ համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին` եթե նախագահը համառի եւ չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով: Ասել է, թե այս հարցում որոշողը լինելու է վարչապետը: Օրենսդրությունն այս տրամաբանությամբ գրելը, թերեւս, պատահական չէ. ինչպես հիշում եք` վերջին տարիներին համապետական բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: Եւ հիմա Սերժ Սարգսյանն այս կարեւոր գործիքը պահում է իր ձեռքում նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով: Բացի այդ` նա ապահովագրում է իրեն, որպեսզի հանկարծ իր հրահանգով կալանավորված որեւէ քաղբանտարկյալ ազատ չարձակվի»: Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am