«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան


«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը

Երբ եկան կոմունիստների հետևից, նա ձայն չհանեց, որովհետև կոմունիստ չէր, համ էլ այդքան էլ չէր համակրում կոմունիստներին։
Երբ եկան սոցիալ-դեմոկրատների հետևից, նա կրկին ձայն չհանեց, որովհետև սոցիալ-դեմոկրատ չէր։

Երբ ցեղասպանում էին հրեաներին, նա չնկատելու էր տալիս, քանի որ հրեա չէր։
Երբ եկան իր հետևից, արդեն չկար մեկը, ով ձայն կհաներ ու կպաշտպաներ իրեն։
Այս ամենը տեղի է ունեցել ֆաշիստական Գերմանիայում։
Խելացի մարդիկ, ժողովուրդները, պետությունները հետևություններ են անում ու սովորում ուրիշների սխալների վրա։ Ոչ այնքան խելացիները դասեր են քաղում սեփական սխալներից։ Հիմարները հետևություն չեն անում ոչ մի դեպքում։
Ժողովրդական բանահյուսության մեջ փառաբանվում է հայի հետին խելքը, դրան տրվում է գերբարձր գնահատական, բայց արդյո՞ք հայի հետին խելքը գործնականում դրսևորվում է։
Դատելով ամենից՝ որոշ դեպքերում և որոշ շրջանակների մոտ չկան հետևություններ ո՛չ ուրիշի, ո՛չ սեփական սխալներից։

Նաև դա է պատճառը, որ Հայաստանը դարձել է քաղբանտարկյալների գծով առաջատար երկիր։
Իմ ու քո քաղբանտարկյալ խաղալը, քաղաքական գործունեության հատվածականությունը, քաղաքական անգրագիտությունն ու լղոզվածությունը, չսպանված արջի մորթին կիսելու անմեղսունակ ձգտումը և նմանատիպ այլ բաները թևեր են տալիս թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող օրվա իշխանությանը, և ստանում ենք այսօրվա պատկերը։
Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակն է»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Լույս չի լինի «Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային «Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ» Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ» Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ» Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ» Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ» Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ» Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ» Այս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակները Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ Փոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում է Ալիևի հետ սահմանադրության շուրջ «Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ «Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am