Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն արդեն սկսել են ստորագրահավաք՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով նախաձեռնության վերաբերյալ։ Ստորագրահավաքին, ըստ մեր աղբյուրների, միացել են բազմաթիվ ուսանողներ։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միավորելու վաղեմի ծրագրի մասին է, որը դեռևս 2022 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ կառավարության նախաձեռնության մասին, Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները դուրս եկան պայքարի։ Համալսարանում դասադուլ սկսվեց, կազմակերպվեց ստորագրահավաք։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2000 ուսանող էր ստորագրել՝ դեմ արտահայտվելով բուհի միավորմանը։ Այն ժամանակվա ռեկտոր Կարինե Հարությունյանը ևս միացել էր ուսանողների պայքարին՝ հայտարարելով, որ Բրյուսովը չպետք է միավորվի որևէ այլ բուհի հետ։

Բողոքի ալիքը շարունակվեց շուրջ տասը օր, և Կառավարությունը ժամանակավորապես հետ կանգնեց նախաձեռնության իրագործումից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, բուհերի խոշորացման օրակարգը չվերացավ։

Հատկանշական է, որ 2023 թվականին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Գյուրջինյանը, որը 2024 թվականին ընտրվեց ռեկտոր։ Իսկ այժմ, երբ բուհերի միավորման հարցը կրկին օրակարգ է եկել, համալսարանի ղեկավարության դիրքորոշման շուրջ նոր հարցեր են առաջացել։

Նոյեմբերի 21-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Բրյուսովում քննարկվել է երեք բուհերի միավորման հարցը՝ բրիտանացի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ այդ տեղեկությունների՝ ուսանողները դեմ են արտահայտվել՝ նշելով, որ Բրյուսովի մասնագիտական ուղղվածությունը չի համապատասխանում առաջարկվող կրթական կլաստերին։ Նշվել է նաև, որ միավորման հնարավոր ժամկետներ են դիտարկվում 2027 թվականի հունվար-փետրվար ամիսները։

Ուշագրավ է նաև ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի դիրքորոշման հարցը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ուսանողների հետ զրույցներում նա դեմ է արտահայտվել միավորմանը և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում նման գործընթաց չի իրականացվի։ Սակայն նույն լրատվամիջոցի հետ զրույցում Գյուրջինյանը հայտարարել է, որ կողմ է միավորմանը։

Այսպիսով, հարց է առաջանում՝ ի վերջո ո՞րն է Բրյուսովի ռեկտորի իրական դիրքորոշումը։ Եթե համալսարանի ղեկավարն էլ է դեմ միավորմանը, ապա ինչո՞ւ է հրապարակային դիրքորոշումն այլ։ Իսկ եթե կողմ է, ապա ինչպե՞ս է պատրաստվում բացատրել իր մոտեցումը ուսանողներին, որոնք արդեն պատրաստվում են նոր պայքարի ալիք բարձրացնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային «Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ» Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ» Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ» Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ» Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ» Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ» Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ» Այս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակները Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ Փոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում է Ալիևի հետ սահմանադրության շուրջ «Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ «Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը. Sputnik «Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ»․ Արեգա Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am