Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հայկական հետքն ամրագրվել է Կահիրեի 47-րդ կնոփառատոնում

Ավարտվեց Արաբական աշխարհի ամենահեղինակավոր՝ Ա դասի հավատարմագրում ունեցող, Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնը, որի կինոարդյունաբերական հարթակում այս տարի առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Կահիրեի կինոփառատոնի շրջանակում հանձնեց իր առաջին` GOLDEN ROSE-«ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային կինոմրցանակը, որը հիմնադրվել է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի (ՖԱՀՖ) և գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի կողմից։

Մրցանակի նպատակն է խրախուսել կանանց ստեղծագործական գործունեությունը կինոարվեստում, աջակցել կին ռեժիսորների հեղինակային լիամետրաժ խաղարկային և խաղարկային-փաստագրական ֆիլմերի նախագծերին, ինչպես նաև նպաստել միջազգային կինոհամագործակցության զարգացմանը։
ՖԱՀՖ-ի և Cairo Film Connection ծրագրի ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում որոշվեց առանձնացնել ոչ թե մեկ, այլ երկու կինոնախագիծ։

Ֆեդերացիայի կողմից ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ արժանացավ A SPECIAL NIGHT (Հատուկ գիշեր) կինոնախագիծը՝ ռեժիսոր Ժինո Հադի Հասանի։ Նախագիծն արժանացավ հատուկ հիշատակման՝ առանց արձանիկի և դրամական պարգևի։

Իսկ GOLDEN ROSE-«ՈՍԿԵ ՎԱՐԴ 2026» միջազգային կինոմրցանակին և դրամական պարգևին արժանացավ Եգիպտոսը ներկայացնող Come Out, Ateyyat («Դո՛ւրս արի, Ատիյաթ») լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ խաղարկային վավերագրության տարրերով։ Ռեժիսոր՝ Մանալ Խալեդ, պրոդյուսեր՝ Ֆաթմա Աբեդ, համապրոդյուսեր՝ Ռաշա Ազաբ։

Ֆիլմի կենտրոնական կերպարը եգիպտական վավերագրական կինոյի ռահվիրա Ատիյաթ էլ Աբնուդին է՝ կին ռեժիսոր, գրող և պրոդյուսեր, որի ֆիլմերն արժանացել են ավելի քան 30 միջազգային մրցանակների։

Ատիյաթի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է եգիպտական հասարակության խոցելի խմբերի՝ գյուղացիների, կանանց և աշխատավորների կյանքը ներկայացնող վավերագրական ֆիլմեր։ Նրա կինեմատոգրաֆիական լեզուն հիմնված էր բանաստեղծական ռեալիզմի և առօրյա կյանքի մանրամասների ուշադիր դիտարկման վրա։ Նախագիծը կառուցված է Ատիյաթի նախկին ֆիլմերի հերոսներին գտնելու և նրանց այսօրվա կյանքը բացահայտելու շուրջ։ Նրանց հիշողությունների միջոցով աստիճանաբար վերակառուցվում է նաև հենց Ատիյաթի կենսագրությունը։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Կահիրեի կինոարդյունաբերական հարթակում ներկայացնում էին Ֆեդերացիայի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը, ԱՄՆ-ում Ֆեդերացիայի դեսպան, դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանին, Միջին Արևելքում Ֆեդերացիայի դեսպան, պրոդյուսեր և դերասան Արմեն Գրեյգը և Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը։

Պատվիրակությունը Կահիրե էր մեկնել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա (ՖԱՀՖ) ՀԿ

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հայկական հետքն ամրագրվել է Կահիրեի 47-րդ կնոփառատոնում «Հերթական հանձնարարականն է վռազում կատարել»․ Մարգարիտ Եսայան 7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է Ընդդիմության առաջնորդները կալանավորված են. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան США и Китай самоустраняются из российско-европейского конфликта Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո» Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Ազատվել են պաշտոնից «Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի, ո՞վ սենց արեց... «Գժերը սրտի կանգ չեն ստանում. 30 րոպե Նիկոլը ցնցումների մեջ էր». Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, պապաներն էլ են ասել․ վատ լուր քեզ համար․․․ Անժելա Թովմասյան (video) Թրամփը Նիկոլի մեջքին թփթփացնելու է, ասի՝ ես քեզ հանձնել եմ Պուտինին (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Շատ կարևոր բան ընդդիմության համար․․․ ուշադի՛ր եղեք, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, դու Նիկոլի ստորաքարշ ծառայողն ես, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում» (video) Նիկոլի այսօրվա ուղերձում ամենասարսափելի տողը հենց սա էր․ Սուրեն Սուրենյանց (video) «Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը Նիկոլին աճուրդի են հանել, պրծնեն էս կրակից» (video) Եռակողմ հանդիպմանը շատ կարևոր հարց է լուծվել․ սպասե՛ք, առաջիկայում կբացվեն փակագծեր․ Նահապետյան (video) Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am