Ադրբեջանի նախագահի անսպասելի քայլը. նա գնում է Հայաստանին զուգահեռ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամանագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին: Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիեւին անհանգստություն են պատճառել եւ մտավախություն, որ մինչեւ հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ եւ բարդացնել Ալիեւի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության եւ, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության: Թեեւ դժվար է իհարկե միարժեք ասել, որ Ալիեւի հրամանագիրը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտավախություններով, որ հոկտեմբերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:

Մյուս կողմից՝ Ալիեւն իհարկե այդպիսի մտահոգության կամ մտավախության պատճառ թերեւս ունի: Բանն այն է, որ բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ իրավիճակը արտաքին միջավայրում, տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում: Բանն այն է, որ այդ իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաեւ Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:

Դրան զուգահեռ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է նաեւ հարեւան Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարեւոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ եւ հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում, որի, այսպես ասած, մետաստազներ են նկատվում Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով: Իր հերթին հետաքրքիր իրավիճակ է ուրվագծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ Բաքվի գլխավոր դաշնակից դիտվող Ղազախստանի նախագահ Նազարբաեւը բաց տեքստով կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվ լինել տարածաշրջանում, որտեղ մի կողմից՝ Չինաստանն է հարեւան, մյուս կողմից՝ Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի եւ Նահանգների հարաբերությունը բավականին լարված է, եւ Բաքուն մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար: Այդ համատեքստում նաեւ առանցքային է Վիեննայի օրակարգը, որից Բաքուն խուսափում է արդեն մոտ երկու տարի, եւ որը ըստ էության ամերիկյան օրակարգ է՝ թելադրված նաեւ ապրիլյան պատերազմում Բաքվի անհաջողությամբ եւ այդ անհաջողությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու ամերիկյան մտադրությամբ, ինչը սկզբունքորեն կփոխի կովկասյան անվտանգության համակարգը: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահն անկասկած ունի շտապելու կամ մտահոգվելու թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ պատճառներ, եթե այդ ամենին հավելենք նաեւ անմիջապես Բաքվի իշխանության միջանցքներում միջկլանային խնդիրները՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտանիքում: Արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիեւի հրամանագիրը հետաքրքիր է դառնում նաեւ այն իրողությանը զուգահեռ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում փաստորեն ժամանակացույցով բերվում են Հայաստանում գրեթե նույն բնույթի իրողություններին զուգահեռ: Ապրիլի 9-ին պաշտոնը թողնելու է գործող նախագահը, եւ դրանից հետո Հայաստանում թիվ մեկ պաշտոնյան դառնալու է վարչապետը, լինելու է նոր վարչապետի եւ կառավարության, այլ կերպ ասած՝ դե ֆակտո նոր իշխանության ընտրություն: Ալիեւը փաստորեն իր հրամանագրով կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Կա՞ արդյոք, այսպես ասած, խորհրդանշական կապից բացի՝ որեւէ առարկայական-քաղաքական կապ այդ քայլում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am