Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Լևոն Շիրինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով։ Կարապետյանի ձերբակալությունից, ապա կալանավորումից հետո Շիրինյանը իշխանական ԶԼՄ-ներից մեկի՝ «Սիվիկ»-ի հետ զրույցում հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել դրա համար էլ մեր լրատվամիջոցները գործարար, գործարար, ինչ գործարար, սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված և որի նպատակն է հայրենիքը նսեմասցնելն է պետությունից զրկելու առումով։ …

էս անասունները կողոպտում են հայաստանը տանում են Ռուսաստան։ … Ռուսաստանը հերթով ուղարկում փչացնում է։ … էս ցիկլով էլ վարի են գալու կաթողիկոս կոչված չեկիստը կամ ուզուրպատորը, ինքը և մի քանիսը, որոնք որ եկել են։ Հիմա մտածում եմ սրանք էն աղբանոցում քաղաքական, ռուսները, էլի՞ բան ունեն, օրինակ ինձ թվում էր, թե կաթողիկոսից հետո էլ բան չպիտի հանեն էլի, բայց պարզվում է, որ գտան, ուղարկեցին»։ … Օրինակ, գիտեք ինչ կա, շատ վրդոհվեցուցիչ է, որ ամեն մի հայվան ինչ դիրք էլ հասած լինի, Հայաստան գալուց ոչ թե ծնկաչոք երկիր է ներկայանում, որովհետև դա իր հայրենիքն է, այլ հոխորտանքով է գալիս։ Էս ապուշներն էլ գիտեն աշխարհում Իվան Ահեղից ու Պուտինից էն կողմ բան չկա։ … Ուրեմն սրանց նպատակը եղել է, մնում է ստրկությունը հավերժ պահելը, իրենք լինելով ստրուկ, խոլոպ են չէ, սրանք ըստ էության Պուտինի խոլոպներն են, ճորտերը էլի, եկել են Հայաստանի վրա չիմանալով որ բոլորովին այլ երկիր է…»:

«… Էս անգամ ուրիշ բան եղավ, որ իշխանությունը գործեց ճշգրիտ հաշվարկով, վճռականորեն և այլն և այլն և մենք բոլորս նաև պաշտպանեցինք և պաշտպանում ենք իշխանության նման գործողությունները, որովհետև միշտ էլ ասել ենք, որ մի բան արեք, ՔԺԿ–ն ճիշտ է, որ պաշտպանել է, բայց միշտ դժգոհ է եղել էն վիճակից, որ էս ապուշներին բաց են թողում, տանում են կթում են, ճիշտ է, բայց բաց են թողում, իրենք էլ մեծ-մեծ դուրս են տալիս…» «իրենք մտածում են Սամվել Կարապետյանը շատ մեծ հեղիակություն ունի, բայց, գիտեք կարող է ունենան հեղինակություն, դա էլ է հնարավոր, ենթադրենք մեծացրած լինեն ԿԳԲ-ի պադվալներում, կույս էր, հանկարծ բերեն բայց դա երբ որ հայրենիքի և պետության հարցն է լինում, ժողովուրդը փչացնել գիտի, ինչ որ պիտի կույս գա իրան պիտի հավատան»:

Հաջորդիվ Շիրինյանը ֆեյսբուքյան գրառումներ է կատարել՝ նշելով․ «Սամվել Կարապետյանն իր երրորդ հայտարարության մեջ լավագույնս է ձևակերպել ռուսական շահերը։ Ուղիղ խփում է մեխին, նույնիսկ գերազանցում է Զախարովային, Քոչարյանին, Բագրատ անսրբազանին ու հինգերորդ շարասյան բոլոր կարկառուն ներկայացուցիչներին։ Ի՞նչ է իր ասածը.- հեռացնել եվրոպական դիտորդներին, որպեսզի Ադրբեջանն անկաշկանդ ագրեսիա իրականացնի ու ռուսները գան մեզ «փրկելու» ու մենք դառնանք նրանց պատանդը ֊ Խափանել հայ-թուրքական գործընթացը, որպեսզի Հայաստանը միայն Ռուսաստանի միջնորդությամբ խոսի Թուրքիայի հետ, միայն այն դեպքում, երբ դա բխում է Ռուսաստանի շահերից — խափանել Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպեսզի Հայաստանը մնա շրջափակված, չզարգացած ու կախման մեջ Ռուսաստանից, մաքրաջրել Ռուսաստանի դավաճանությունը Արցախի հանդեպ, մեղքը բարդել Հայաստանի իշխանության վրա, ու Հայաստանը նույն վիճակին հասցնել, ինչ որ Արցախը, որպեսզի ռուսները գան ու մեզ «փրկեն» — վերականգնել անվտանգային հարաբերությունները «դաշնակիցներ» հետ, այսինքն Ռուսաստանի, Բելառուսի ու ՀԱՊԿ-ի մյուս դավաճանների հետ, որպեսզի Հայաստանը նորանոր հարվածներ ստանա ու խելոք, հնազանդ վերադառնա ռուսական լծի տակ: Այս ամենը հրամցվում է եկեղեցին բռնազավթած սրբապիղծների պաշտպանության պարտրվակով։ Սա է «բարեգործությունը», որ Սամվել Կարապետյանը ուզում է փաթաթել Հայաստանի վզին։ Աստված հեռու պահի Հայաստան աշխարհը նման սրբապիղծներից ու «բարեգործներից»։ Դուք Պուտինի ստրուկներն եք՝ ձեր գործն է,
շարունակեք ձեր ստրկությունը։ Ի՞նչ եք ուզում Հայաստանից…»։

Նշված գրառմանը հաջորդել են այլ գրառումներ ևս։

Դատարանը, սակայն, որոշել է մասնակի բավարարել հայցը՝ պարտավորեցնելով Շիրինյանին ներողություն խնդրել Կարապետյանից, իսկ զրպարտության համար հերքման և փոխհատուցման մասով՝ պահանջը մերժել։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո» Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Ազատվել են պաշտոնից «Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի, ո՞վ սենց արեց... «Գժերը սրտի կանգ չեն ստանում. 30 րոպե Նիկոլը ցնցումների մեջ էր». Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, պապաներն էլ են ասել․ վատ լուր քեզ համար․․․ Անժելա Թովմասյան (video) Թրամփը Նիկոլի մեջքին թփթփացնելու է, ասի՝ ես քեզ հանձնել եմ Պուտինին (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Շատ կարևոր բան ընդդիմության համար․․․ ուշադի՛ր եղեք, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, դու Նիկոլի ստորաքարշ ծառայողն ես, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում» (video) Նիկոլի այսօրվա ուղերձում ամենասարսափելի տողը հենց սա էր․ Սուրեն Սուրենյանց (video) «Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը Նիկոլին աճուրդի են հանել, պրծնեն էս կրակից» (video) Եռակողմ հանդիպմանը շատ կարևոր հարց է լուծվել․ սպասե՛ք, առաջիկայում կբացվեն փակագծեր․ Նահապետյան (video) Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հաղթական խաղին Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել Ընդդիմությու՛ն, պատրաստ եղեք. Նիկոլի հրաժարականից հետո ճակատագրական շաբաթ է սպասվում. Սուրենյանց (video) Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Հարյուրավոր գործերով մտնելու ենք դատարան՝ Նիկոլի դեմ․․․ «եղկելինե՛ր, չհամարձակվեք»․ Անժելա Թովմասյան (video) Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությունը բացակայում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am