Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, քահանայական ձեռնադրության և օծման արժանացած ինը նորաօծ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով՝ պատգամելով հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և նախանձախնդրությամբ ու անմնացորդ նվիրումով իրականացնել իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի սեր Աստծո, հայրենիքի, մեր ժողովրդի ու Սուրբ Եկեղեցու։
Անդրադառնալով քահանայական ծառայության բարձր կոչմանը՝ Հայոց Հայրապետը նորընծաներին թելադրեց Ավետարանի հետևողական քարոզությամբ և ուսուցմամբ զորացնել հայորդյաց քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը չլինի սոսկ ժառանգված ավանդություն, այլ՝ անձնական համոզմունք և կենդանի ապրում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին հովվական մշտարթուն խնամքով ու բարի օրինակով առավել ամրապնդել Եկեղեցի-հասարակություն կապը և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերելքին և Մայր Եկեղեցու պայծառությանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորընծաներին։
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը