Սահմանադրությունը ընթացիկ պայմանավորվածություն չէ, այլ ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն

Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը գրում է․ «ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ

Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի նախաբանից. «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Այս նախադասության հեղինակը ոչ թե իրավաբան է, այլ բլոգեր կամ միջակ լրագրող։ Սահմանադրության նախաբանն ունի հստակ ոճաբանական կանոններ. այն պետք է լինի վեհ, հանդիսավոր, սեղմ և հռչակագրային։

Վստահ եմ` այս նախադասությունը տեքստի մեջ զոռով (բուլդոզերով) մտցրել է ՔՊ-ի պարագլուխը: Այն չունի սահմանադրության տեքստին բնորոշ մոնումենտալություն և պատմաիրավական կշիռ։

Սահմանադրության առանցքային էությունը իշխանության սահմանափակումն է և մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը։ Այս նախադասության մեջ ընդհանրապես բացակայում են մարդը, նրա իրավունքները, ազատությունները և իշխանության բաժանումը։

«Ներքին և արտաքին հարաբերություններ» ձևակերպումը չափազանց ընդարձակ է և անորոշ։ Ներքին հարաբերություններ են նաև քաղաքացիաիրավական, ընտանեկան կամ աշխատանքային հարաբերությունները, որոնք Սահմանադրության անմիջական առարկան չեն։ Բացի այդ, Սահմանադրությունը սահմանում է ոչ միայն սկզբունքներ, այլև կոնկրետ նորմեր, ինստիտուտներ և լիազորություններ։

«Հավաքական պայմանավորվածություն» եզրույթով փորձ է արվում արտացոլել Ժ.-Ժ. Ռուսոյի, Ջ. Լոքի և Թ. Հոբսի «հասարակական դաշինքի» դասական տեսությունը, ըստ որի՝ պետությունն ու իրավակարգը ձևավորվում են քաղաքացիների կամքի համընկնման արդյունքում։ Մի՞թե այս տեքստը գրող իրավաբանները չգիտեն, որ սահմանադրական իրավունքում կիրառվում է հասարակական դաշինք կամ համաձայնություն հասկացությունը, այլ ոչ թե պայմանավորվածություն։ Թե՞ սա էլ է ՔՊ-ի պարագլուխը բուլդոզերել։ Պայմանավորվածություն բառը կենցաղային, իրավիճակային կամ քաղաքական գործարքի իմաստներով է օգտագործվում։ Մինչդեռ սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է։

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան «Նազարյան Գեղա՛մ, զզվում եմ անունիցդ․ էրեխուդ հոգին մեղկա․ մի՛ բզկտի»․ Նաիրա Զոհրաբյանը պոռթկաց (video) Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Սահմանադրությունը ընթացիկ պայմանավորվածություն չէ, այլ ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի տերերը չուշացան․ ադրբեջանցիներն արձագանքեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մերժելուց հետո՛ պայման քննարկելը նորմալ չի, չէ՞: Բա հիմա ինչու՞ եք քննարկում․ Մելիքյան էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Սու՛տ է․․․ Էժան այլընտրանքային գազ չկա՛․․․ փորձագետները մանրամասն ներկայացնում են (video) Նիկոլի սահմանադրությամբ գեյերը կամուսնանան իրար հետ․ Հայկ Նահապետյան (video) Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը ՔՊ-ն անոնսում է` «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ» Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյան Ադրբեջանի ազդեցությունը կնվազի հենց այդ ժամանակ․ Պիպիա (video) «Ուժեղ Հայաստան»-ը թույլ չի տալու պարտադրել «Ալիևյան հանրաքվե» #ՈՒՂԻՂ․ «Ռադը քաշելուց առաջ՝ Նիկոլը գնում է Թրամփի մոտ»․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջել են ատոմակայանի փակում․ Մանվելյան (video) #ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am