Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության պահանջը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, արդեն իսկ բավարար հիմք է այս նախաձեռնությունը մերժելու համար։ Անգամ քննարկման առարկա չպետք է դարձնենք այն հարցը, թե արդյոք մեր երկրի հիմնարար օրենքը պետք է վերաշարադրվի թշնամական պետության ղեկավարի պահանջով։

Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը։

Սա պարզապես Սահմանադրության փոփոխության նախագիծ չէ։ Սա Հայաստանի պետականության ազգային, պատմական և գաղափարական հիմքերը վերանայելու նախագիծ է։ Ըստ էության՝ մեզ առաջարկվում է հրաժարվել մեր պետության այն ինքնությունից, որի հիմքով է այն անկախացել և կայացել։ Սա մեր պատկերացրած հայկական պետության նախագիծը չէ։

Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ այս նախագիծը պետք է մերժվի։ Այն անգամ քննարկման առարկա չպետք է դառնա։

Եվ ուզում եմ հատուկ ընդգծել՝ այս պարագայում չեմ ցանկանում մտնել նախագծի ամբողջական բովանդակության քննարկման մեջ։ Միայն արտաքին ճնշման և Ալիևի պահանջների հետ դրա ակնհայտ քաղաքական համընկնման հանգամանքն արդեն բավարար է այն մերժելու համար։

Սակայն նույնիսկ եթե մի կողմ դնենք այս ամենը, նախագիծն ինքնին պարունակում է ներքին լուրջ ռիսկեր։

Դատական համակարգի միանվագ վերագնահատումը կարող է հարցեր առաջացնել դատական իշխանության անկախության վերաբերյալ։ Կուսակցությունների արգելման նոր հիմքերը կարող են վտանգել քաղաքական բազմակարծությունը։ Քաղաքացիությունը դադարեցնելու հնարավորությունը պահանջում է առանձնահատուկ իրավական երաշխիքներ։ Օրենքների հետադարձ ուժի կիրառման բացառությունները կարող են թուլացնել իրավական որոշակիության սկզբունքը, իսկ լրատվամիջոցների ֆինանսավորման կարգավորումները չպետք է վերածվեն նրանց նկատմամբ վերահսկողության գործիքի։

Եվ, իհարկե, իշխանության հակակշիռների ու փոխզսպումների հարցը։ Մի քանի նոր վերահսկողական մեխանիզմների ամրագրումը դեռևս չի նշանակում գործադիր իշխանության իրական բալանսավորում և վարչապետի շուրջ իշխանության կենտրոնացման խնդրի լուծում։

Եթե Նիկոլ Փաշինյանն ունի կառավարման համակարգի, դատական իշխանության կամ իշխանության բալանսավորման վերաբերյալ սեփական պատկերացումները, դրանք պետք է քննարկվեն առանձին՝ հանրային լայն քննարկումների և իրական քաղաքական կոնսենսուսի պայմաններում։ Դրանք չեն կարող փաթեթավորվել Ալիևի պահանջների հետ և ներկայացվել որպես մեկ ամբողջական սահմանադրական բարեփոխում։

Եվ հիմա մի պահ եկեք դուրս գանք իրավական հոդվածների շրջանակից։

Ի՞նչ ենք ասելու մեր հերոսների ընտանիքներին։ Ի՞նչ ենք ասելու այն ծնողներին, որոնց զավակները զոհվեցին՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանները պաշտպանելիս։ Որ այսօր մենք պատրաստ ենք վերանայել մեր պետականության հիմնարար սկզբունքները, որովհետև Ալիևն այդպե՞ս է պահանջում։

Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խոսել հայրենասիրությունից, հերոսների հիշատակից, պետականությունից և միաժամանակ պաշտպանել մի գործընթաց, որի առանցքային փոփոխություններից մեկը համընկնում է Ադրբեջանի նախագահի ներկայացրած պահանջի հետ։

Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել Ալիևի պահանջների կատարման փաստաթուղթ։

Այս նախագիծը պետք է մերժվի։ Ոչ թե վերափաթեթավորվի, ոչ թե քաղաքական քննարկումների առարկա դառնա, այլ մերժվի։

Հայաստանի պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի։շՄեր հերոսները կյանք են տվել, որպեսզի մենք ունենանք հայկական պետություն։ Մեր պարտքն է պահպանել այդ պետության ինքնությունը, պատմությունը, ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը, ոչ թե հարմարեցնել այն մեր թշնամու քաղաքական օրակարգին»։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Սու՛տ է․․․ Էժան այլընտրանքային գազ չկա՛․․․ փորձագետները մանրամասն ներկայացնում են (video) Նիկոլի սահմանադրությամբ գեյերը կամուսնանան իրար հետ․ Հայկ Նահապետյան (video) Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը ՔՊ-ն անոնսում է` «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ» Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյան Ադրբեջանի ազդեցությունը կնվազի հենց այդ ժամանակ․ Պիպիա (video) «Ուժեղ Հայաստան»-ը թույլ չի տալու պարտադրել «Ալիևյան հանրաքվե» #ՈՒՂԻՂ․ «Ռադը քաշելուց առաջ՝ Նիկոլը գնում է Թրամփի մոտ»․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջել են ատոմակայանի փակում․ Մանվելյան (video) #ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video) «Ուժեղ Հայաստան»-ի 29-ը պատգամավորները գիտե՛ն՝ ինչ են անելու․․․ պատասխանը չուշացավ (video) Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am