Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Սահմանադրության բովանդակությունը քննարկելն ըստ էության դառնում է ավելորդ, եթե կա համաձայնություն այն հարցում, որ այս փոփոխությունը Ադրբեջանի պահանջ է։ Իսկ այն, որ այս փոփոխությունն արվում է Ադրբեջանի պահանջը եւ պայմանը բավարարելու համար, դե ֆակտո խոստովանում է ինքը Փաշինյանը, որը հենց հայտարարում է, որ Սահմանադրության ընդունումից հետո կստորագրի ու կվավերացնի Խաղաղության պայմանագիր ասվածն ու կհեռանա։
Կհեռանա, թե ոչ՝ դա չէ հարցը, այլ այն, որ նա հենց այդպես է մատուցում խնդիրը։ Իսկ խնդրի այդ մատուցումը, ներեցեք, բայց միայն քաղաքականապես կամ գուցե նույնիսկ պարզապես անգետի, կամ մանիպուլյատորի համար կարող է համարվել «ներքին օրակարգ»։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանն ինքն է այդ «ներքին հարցը» այսպես կոչված Խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման փաթեթի մեջ դնելով, խոստովանում, որ կատարում է Ադրբեջանի պայմանը, կամ՝ փորձում է կատարել»։
