Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

Իրաքի Iraqi Airways պետական ավիաընկերությունը հայտարարել է այս պահին Թունիսում գտնվող իր երկու Boeing 747 ինքնաթիռը վաճառելու մտադրության մասին։ Դրանցից մեկը՝ Boeing 747SP-ը, պատկանել է Իրաքի կառավարությանը և օգտագործվել է երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության  համաձայն՝ վաճառքի հանված յուրաքանչյուր ինքնաթիռը գնահատվում է 900 հազար դոլար։ Գործարքի կնքման համար Թունիսում Իրաքի դեսպանությանը կից ստեղծվել է հատուկ կոմիտե, որը դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 5-ը պատրաստ է հայտեր ընդունել պոտենցիալ գնորդներից: Iraqi Airways-ում ընդգծել են, որ ինքնաթիռները վաճառվում են առանց տեխնիկական երաշխիքների։ Դրանց փոխադրման և սեփականության իրավաբանական վերաձևակերպման բոլոր ծախսերը, ինչպես նաև մաքսատուրքերը և նորոգման ծախսերը գնորդը պետք է փակի իր հաշվին։

Բացի Boeing 747SP-ից, որը մի քանի անգամ Սադդամ Հուսեյնն օգտագործել է ուղևորությունների համար, վաճառքի է հանվել Boeing 747-200 մարդատար ինքնաթիռը՝ 330 տեղ ընդհանուր տարողությամբ: Երկու ինքնաթիռներն էլ արտադրվել և Իրաքին են մատակարարվել 1982 թվականին։

1991 թվականի հունվարին, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինված ուժերը կազմակերպած «Փոթորիկ անապատում» գործողությունից մի քանի շաբաթ առաջ, Իրաքի իշխանությունները որոշել էին երկրից դուրս բերել մի քանի մարդատար ինքնաթիռ և դրանք տեղակայել Մերձավոր Արևելքի այլ պետությունններում՝ պոտենցիալ ավիահարվածներից պաշտպանելու նպատակով:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին «Զաձերշկան» ինչո՞ւմն ա, եթե էդքան անվախ ես, դե վաղն էլ արա այդ քայլը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան Չի՛ լինելու տենց բան, չի՛-լի՛-նե՛-լու՛. Խաչատրյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը սեղմել է․ Նիկոլը խոստովանեց, որ իշխանություն չի տալու․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյա՛ն, քեզ քանի՞ անգամ ասենք՝ «ահшբեկչի հետ չե՛նք բանակցելու»․ Արթուր Խաչատրյանի կոշտ պատասխանը (video) Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ժողովուրդը ինչո՞ւ պետք է հավատա, որ Փաշինյանը կգնա․ ՔՊ-ականների արձագանքը (video) «Հանրային դաշինք»-ն առաջարկում է ստեղծել նոր Սահմանադրության սկզբունքների մշակման հարթակ Օրենքով գողեր․ ովքե՞ր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը (video) Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը․ Լևոն Զուրաբյան Թուրքական գործոնը քրդական ճգնաժամում. Անկարայի մարտահրավերները, հնարավորություններն ու գործիքակազմը Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Սաղաթելյան Նոր սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Ինչու է Փաշինյանը հենց այս օրերին հարձակվել հայ բարերարների վրա․․․ Գոհար Մելոյան (video) Արշակունյաց պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am