«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք, որ ապրում եք մի հասարակությունում, որտեղ բժիշկը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց, որոնք դեմ կլինեն չզոհվածների սահմանադրությանը:
Բժիշկ Վահան Վարդապետյանը, ՀԱԿ վարչության նախկին անդամ, մշակութային արիշվերիշներում պտտվող մարդը գրում է «Պետք է շարունակաբար «ուղեգրել» քրեակատարողական հիմնարկներ» և «ունեզրկել» մարդկանց, ովքեր սահմանադրախախտների սահմանադրությանը դեմ են արտահայտվում:
Մի կողմ, որ հենց այս մեկնաբանությունն այն առիթն է, որ որևէ պարագայում չպիտի ոչ ոք կողմ լինի փոքրիկ ֆաշիստների սահմանադրությանը, բայց այս տղան բժիշկ ա մասնագիտությամբ, որոնք անգամ երդում են տալիս մարդկանց արժանապատվությունն ու բարօրությունը պաշտպանելու տրամաբանությամբ
Եվ, իհարկե, ոչ ոք կարիք չունի կարդալու սահմանադրություն, որ իմանա, որ սահմանադրախախտների ու յուղը վրեն ֆաշիստների սահմանադրությանը միանշանակ պետք է դեմ լինել, որ անմեղ մարդիկ բանտում էլ չմահանան»:
