Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է․ Արցախ կամերային նվագախումբ

Արցախ կամերային նվագախմբի հայտարարությունը. «Վերջին օրերին հանրային տիրույթում տարածվել է Արցախ կամերային նվագախմբի նախկին անդամներից մեկի գրառումը, որտեղ հարցեր են բարձրացվում նվագախմբի առաքելության, կազմի և ֆինանսավորման վերաբերյալ։ Հասկանում ենք այն ցավը, որ ապրում է յուրաքանչյուր արցախցի բռնի տեղահանումից հետո։ Սակայն գրառման մեջ ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը։ Ուստի, անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել իրական փաստերը։

Նվագախմբի վերականգնումը

2024 թվականին, ՀԲԸՄ աջակցությամբ և Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ, վերսկսվեց Արցախի կամերային նվագախմբի գործունեությունը։ Գեղարվեստական ղեկավարությունը շարունակելու առաջարկն առաջինը ներկայացվեց նվագախմբի երկարամյա ղեկավար, մաեստրո Գևորգ Մուրադյանին։ Նրա մերժումից հետո գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր հրավիրվեց Նարեկ Հախնազարյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հասմիկ Պապյանը։
Նվագախմբի նպատակը. պրոֆեսիոնալիզմ և Արցախի արժանավայել ներկայացում
Նվագախմբի վերականգնման առաջին իսկ օրվանից մշտապես և հատուկ ընդգծվել է, որ վերակազմված նվագախմբի առաքելությունն է լինել բարձր պրոֆեսիոնալ համույթ, որն արժանավայել կներկայացնի Արցախը Հայաստանում և աշխարհում։ Հետևաբար, այն չի վերականգնվել սոցիալական խնդիր լուծելու համար, ինչպես փորձ է արվում ներկայացնել տարբեր անձանց կողմից։ Բարձր որակի ապահովման այդ պահանջը հստակ դրվել է նաև հովանավորի կողմից։

Ուստի նվագախմբի գործունեությունը պետք է գնահատել ոչ թե սոցիալական, այլ միայն պրոֆեսիոնալ արվեստի և Արցախի ներկայացման տեսանկյունից։ Արցախի անունը կրելը պատասխանատվություն է, և այդ անունն արժանի է ամենաբարձր որակի։
Արցախցի երաժիշտները
Նոր կազմը ձևավորվել է մասնագիտական լսումների միջոցով, որոնց հրավիրված էին նախկին կազմի բոլոր երաժիշտները։ Լսումների ժամանակ արցախյան կազմի նկատմամբ կիրառվել են ընտրության համեմատաբար մեղմ չափանիշներ, սակայն գլխավոր չափանիշը միշտ եղել է մասնագիտական կարողությունը։ Արցախցի երաժիշտներից մի քանիսը տարբեր պատճառներով չցանկացան կամ չկարողացան մասնակցել լսումներին ու միանալ նվագախմբին, որոշները չանցան լսումները, սակայն մեծամասնությունը միացավ նվագախմբին։

Ժամանակի ընթացքում մի քանի երաժիշտ նվագախումբը լքեց սեփական որոշմամբ, բայց նաև նոր երաժիշտներ միացան։ Մի քանի հաջողված համերգներից հետո՝ 2025 թվականի երկրորդ կեսին Նարեկ Հախնազարյանը թողեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, և նրան փոխարինելու գործը վստահվեց արցախցի ջութակահար Դավիթ Հակոբյանին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք է եղել արցախցի երաժիշտների նկատմամբ։
Ցավոք, տարեվերջին ներքին մթնոլորտը խիստ լարվեց։ Երկու երաժիշտ (նպատակային կերպով անունները չենք գրում), ներկայացնելով իրենց որպես արտոնյալներ և շահարկելով իրենց արցախցի լինելը, խախտեցին էթիկայի կանոնները, սաբոտաժի ենթարկեցին նվագախմբի աշխատանքը և վերջնագրերի լեզվով սկսեցին խոսել ղեկավարության ու գործընկերների հետ։ Հաշվի առնելով խորհրդի հորդորն ու ստանձնած պատասխանատվության գիտակցումը՝ Նարեկ Հախնազարյանը ժամանակավորապես վերադարձավ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին՝ ծանր շրջանը հաղթահարելու նպատակով։ Իսկ նվագախմբի ղեկավարությունը որոշում կայացրեց հեռացնել վերոնշյալ երկու երաժիշտներին կազմից։ Դրանից հետո, տրվելով հեռացած երկուսի շահարկումներին, ևս չորս արցախցի երաժիշտ ինքնակամ որոշեց լքել նվագախումբը, թեև ղեկավարությունը նրանց քանիցս հորդորել է մնալ և շարունակել աշխատել թիմում։
Նարեկ Հախնազարյանը հունիսին վերջնականապես թողեց գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնը, իսկ խորհուրդը որոշում կայացրեց գործունեությունը շարունակել հրավիրյալ դիրիժորների մասնակցությամբ՝ մինչև նոր գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի ընտրությունը։

Այսօր նվագախմբում աշխատում է մեկ արցախցի երաժիշտ։ Սակայն նվագախմբի կազմը պարբերաբար թարմացվում է, և արցախցի թեկնածուներին միշտ տրվում է առաջնահերթություն, եթե այդպիսիք կան։
Ֆինանսավորումը

2026 թվականի հունվարից Արցախ նվագախումբն անցել է նախագծային ֆինանսավորման. երաժիշտները վարձատրվում են ըստ իրենց մասնակցած համերգային նախագծերի, մինչդեռ նախկինում ստանում էին ամսական աշխատավարձ։ Այս որոշումը կայացվեց սահմանափակ բյուջեի և փորձերի միջև ընդմիջումների պատճառով, և այն վերաբերում է բոլոր երաժիշտներին՝ անկախ ծագումից։ Ֆինանսավորումն ուղղվում է նույն նպատակին, որի համար վերականգնվեց նվագախումբը՝ Արցախը ներկայացնող պրոֆեսիոնալ արվեստին։
Կոչ հանրությանը

Հորդորում ենք հանրությանը չտրվել մանիպուլյատիվ և միակողմանի փաստերին ու մեկնաբանություններին։ Իրականությունը լիովին տարբերվում է դրանցից։ Որքան էլ Արցախը կարևոր լինի մեզ համար, իսկ արցախցիների ցավը՝ մեծ, միևնույն է՝ որևէ մեկի կարգավիճակը չի կարող վահան լինել էթիկայի խախտումների համար և չպետք է օգտագործվի անձնական ամբիցիաներ արդարացնելու համար։
Այո՛, Արցախը պարզապես անուն չէ։ Այն մարդիկ են, պատմություն, մշակույթ և հիշողություն։ Հենց այդ պատճառով նվագախմբի դռները բաց են հատկապես արցախցի երաժիշտների համար, իսկ Արցախի անունը կշարունակի հնչել այն մակարդակով, որին արժանի է։
Արցախ կամերային նվագախումբ

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով «Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է․ Արցախ կամերային նվագախումբ «246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց 5 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է եղել․ կա զոհ և 3 վիրավոր Սիրուն չի, Տիկին Գալյան․․․ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․ «Օջախ Ագրո»-ի կողմից Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ խոզեր և իրացվում շուկայում՝ բոլոր հնարավոր խախտումներով. զգուշացում Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Թուրքիան խուսափում է ուղիղ ցեղասպանություններից՝ նախընտրելով իր թույլ հարևաններին «թուրքացնել» «Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան «Այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, ոչ էլ հայկական շահ». Արմեն Աշոտյան «Ռիմանի հիպոթեզը ապցուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան Փաշինյանը հերթով իր հռչակած նշաձողերը հանում է «ազգայինի» ցանկից. Լևոն Զուրաբյան Ավտովթար Արագածոտնի մարզում․ մեքենան մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am