Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկներ Դավիթ Սերոբյանն ու Սմբատ Հակոբյանը և երկու երիտասարդ տղաներ, որոնցից մեկը Մարալիկի բնակիչ է։

Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) պայքարել են կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք» Տուժողի տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Մարդը պիտի սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ․ Կարապետյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Երևանում բախվել են Zeekr-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը Ֆրանսիայում 144 մարդ է ձերբակալվել «Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան Քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան «Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ «Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am