Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսեմ նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին:

Օրերս պարզեցի, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող երկրորդ դասարանի դասագրքում «Սասնա ծռեր» էպոսի մի հատված է ներկայացված։ Կարդում ենք, թե Մսրա Մելիքը զորք է հավաքում և շարժվում Դավթի դեմ։

Դասագրքում գրված է. «Ու զորքն առաջ՝ գալիս է դեպի Հայաստան»։ Իսկ էպոսի բնագրում նույն հատվածն այսպես է. «Ու դուրս էլավ Սասնա վերա»։
Այսինքն՝ բնագրի «Սասունը» դասագրքում փոխարինվել է «Հայաստանով»։ Արդյունքում՝ երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը և որտեղ է այն գտնվում։

Փաստացի Սասունը մեր պատմական հայրենիքի մի մասն է։ Ըստ էության՝ Դասագրքից այդ տեղանունը հանելով՝ երեխային զրկում են հենց այն հարցը տալու հնարավորությունից, որը պետք է ծնվեր այդ տողը կարդալիս՝ «ի՞նչ է Սասունը», «որտե՞ղ է այն» և «ինչո՞ւ է Դավիթը Սասունցի»։ Այսպես պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից։
Սա հատկապես ուշագրավ է այն քաղաքական իրողությունների համատեքստում, երբ իշխանությունը հետևողականորեն փորձում է ազգային ինքնության հիմքում դնել միայն ներկայիս պետական սահմաններով սահմանափակված «Իրական (Պարտադրված) Հայաստանի» պատկերացումը։ Պատմական հայրենիքի մասին հիշողությունը դառնում է անցանկալի բեռ, իսկ դրա աշխարհագրությունը՝ դպրոցական կրթությունից դուրս մղվող գիտելիք։

Այսինքն, եթե երեխան չգիտի՝ ինչ է Սասունը, վաղը նրան այլևս պետք չի լինի բացատրել, թե ինչու այն չկա Հայաստանի ներկայիս սահմաններում։ Նա պարզապես չի իմանա, որ այդպիսի Սասուն եղել է։

Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը: Եվ այդ անհիշողության վերջնական արդյունքը սեփական անցյալից կտրված, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող մանկուրտացված սերունդն է»:

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք» Տուժողի տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Մարդը պիտի սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ․ Կարապետյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Երևանում բախվել են Zeekr-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը Ֆրանսիայում 144 մարդ է ձերբակալվել «Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան Քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան «Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ «Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Ընդդիմության գլխավոր սխալը․․․ Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am