Ընդդիմության գլխավոր սխալը․․․

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե իշխանությունը հանրաքվեի թեմա է նետում հրապարակ, իսկ ընդդիմությունը շաբաթներով քննարկում է այդ թեման, հարցեր տալիս, բանավիճում, արձագանքում ու հակադարձում, ապա իշխանությունը հասել է իր նպատակին՝ հանրային խոսակցության կենտրոնը տեղափոխել իր ընտրած դաշտ։
Իսկ ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը։
Իշխանության խաղը պետք էր չընդունել։

ՔՊ-ն չունի խորհրդարանում սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ 2/3-ը։ Հանրաքվեի թեման ինքնին դեռ չի նշանակում քաղաքական հաղթանակ։ Այն ընդամենը քաղաքական օրակարգի հերթական փորձն է։
Ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը։
Ծաղրել այդ նախաձեռնության քաղաքական անհեթեթությունը։
Ցույց տալ, որ իշխանությունը չունի անհրաժեշտ ձայները։
Չմտնել անվերջ բանավեճերի, հարցուպատասխանի և իշխանության կազմակերպած քաղաքական ներկայացման մեջ։
Եվ անմիջապես տեղափոխել հանրային քննարկումը մարդկանց իրական խնդիրների վրա։
Որովհետև իշխանության համար շատ հարմար է, երբ բոլորը քննարկում են իր առաջարկած թեման, իսկ ժողովուրդը մնում է իր առօրյա խնդիրների հետ միայնակ։
Ի՞նչ հարցեր պետք է հնչեին ամեն օր․
Ինչո՞ւ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր, և ինչո՞ւ տնտեսական աճը չի վերածվում մարդկանց իրական բարեկեցության։
Ինչո՞ւ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվել են վարկային տույժերի, տոկոսների ու տուգանքների ճիրաններում, և ինչո՞ւ պետությունը չի պաշտպանում նրանց ֆինանսական համակարգի անարդարություններից։
Ինչո՞ւ գույքահարկը դարձել է սեփական տունը պահելու ծանր բեռ, հատկապես տարեց մարդկանց համար, որոնք տասնամյակներով աշխատել են այդ տունը ձեռք բերելու համար։
Ինչո՞ւ դեղերի շուկայում քաղաքացին բախվում է բարձր գների, սահմանափակ ընտրության և մրցակցության վերաբերյալ լուրջ հարցերի, իսկ պետությունը չի ապահովում պատշաճ վերահսկողություն ու հասանելիություն։
Ինչո՞ւ թոշակառուն պետք է ընտրություն կատարի դեղի, սննդի և կոմունալ վճարի միջև։
Ինչո՞ւ իշխանությունը խոսում է Սահմանադրության մասին, երբ քաղաքացին իր առօրյա կյանքում բախվում է սոցիալական անարդարության, պարտքերի և գոյատևման խնդիրների։
Սրանք են այն հարցերը, որոնցից իշխանությունը չի կարող փախչել՝ պարզապես նոր քաղաքական թեմա նետելով։

Ընդդիմության գլխավոր սխալը․
Ընդդիմությունը չպետք է իշխանությանը պատասխանի միայն նրա բարձրացրած թեմաների շրջանակում։ Այն պետք է ստիպի իշխանությանը պատասխանել այն հարցերին, որոնք իշխանությունը չի ուզում լսել։
Քաղաքական նախաձեռնությունը նշանակում է ոչ թե ամեն հայտարարության հետևից վազել, այլ սեփական օրակարգը թելադրել։
Եթե իշխանությունը քեզ հրավիրում է իր խաղադաշտ, դու պարտավոր չես մտնել։ Դու կարող ես քո խաղը խաղալ՝ այնտեղ, որտեղ իշխանությունն ամենախոցելին է։
Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա։ Իսկ սոցիալական խնդիրները պետք է դառնային ընդդիմության ամենօրյա քաղաքական հարվածը։
Թեման առաջացել է իմ ընկեր Արեգ Սավգուլյանի հետ զրույցի ընթացքում»։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան «Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ «Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Ընդդիմության գլխավոր սխալը․․․ Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ»․ Լևոն Ջավախյան «Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան «Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան «Այ քեզ լոգիկա․ ուրեմն գյուղի պո*նիկն ամենաանկախն է»․ Ոսկան Սարգսյան Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում Երևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին Պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան «Խաղաղության» անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու․ Արթուր Միքայելյան Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am