Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին
Հայաստանի հավաքականի և «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ինձ համար պատիվ է և ես հպարտ եմ լինել Հայաստանի հավաքականի ավագը։ Հենրիխ Մխիթարյանը մեծ անձնավորություն է հայկական ֆուտբոլի համար, նա իմ կուռքերից մեկն է։
Աշխատում եմ միշտ նրա հետ լինել կապի մեջ, հարցնել ինչ որ բան։
Նա կիսվում է ինձ հետ իր փորձով։ Նա լեգենդ է։ Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է։ Ամեն մարդ ունի իր ուղին»,– ասել է Էդուարդ Սպերցյանն իր ակումբին տված հարցազրույցի ժամանակ։
Էդուարդը հավելել է, որ հպարտ է՝ ճանաչելով Մխիթարյանին թե որպես մարդ, թե որպես ֆուտբոլիստ։
