Պետությունը սկսում է նստել «պարտքի ասեղի վրա»

«Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում «ԵԼՔ » դաշինքի նախաձեռնած՝ ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթին խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ կառավարության ղեկավարը ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, այս թանկացումներն անում ենք քո համար, որովհետև դա քեզ շատ է պետք, և եթե ուրիշ երկրներում մինչև 10 տոկոս է, մեզ մոտ 2 տոկոս է։ Այնպես որ մեր նկարները տարեք, ձեր տանը փակցրեք պատին, տակը մոմ վառեք, շնորհակալ եղեք, որ որքան իմաստուն իշխանություն ունեք: «Ժողովո՛ւրդ ջան, խնդիրը միայն թանկացումները չէ, այս թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելը չէ, այլ ավելի շատ գլոբալ է և վերաբերում է ՀՀ տնտեսությանը, տնտեսության կայունացմանը, այդ տնտեսության ողջ մնալուն»,-ասաց նա: Նա նշեց, որ իշխանությունը ուշադրություն չի դարձնում կրթությանը, բիզնեսին, արդյունաբերությանը, էներգետիկային, ասաց, որ ջրային ռեսուրսները չենք օգտագործում, սրանք են, որ բյուջեն կարգի են բերելու, տնտեսություն են զարգացնելու, քանի որ իշխանությունը դրանց ուշադրություն չի դարձնում, մեր քաղաքացիներ գնում են ուրիշ երկրներ: Նրա համոզմամբ՝ երկիրը պարտք է վերցնում պարտք փակելու համար և նշեց, որ այդ պետությունը սկսում է նստել «պարտքի ասեղի վրա»: «Հետևաբար մեզ նոր բան է պետք հորինել, հրաշք է պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում, Իսրայելում է: Եթե ընդհանուր նայենք ու ասենք, որ այս տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, նրանք լրացուցիչ այդ կովից անընդհատ կաթ են ուզում և վերջնական հասցնելու են նրան, որ այդ կովը սատկի: Մենք առաջարկում ենք գնել նոր կով և բյուջեի մուտքերը ավելացնել դրանով: Տարբերակ չէ ասել, որ կուռուպցիայի դեմ մի պայքարեք, մի գողացեք, քանի որ իրենք իրենց դեմ չեն պայքարի»,-ասաց նա և նշեց, որ այնպիսի լուծում պետք է առաջարկեն, որ իշխանությունն էլ համաձայնի, և լուծումը գիտելիքն է:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am