Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է Հորմուզի նեղուցը բացելու և երկարաժամկետ համաձայնագրի շուրջ եզրափակիչ բանակցություններին անցնելու երկօրյա ծրագիր։ Սակայն Թեհրանը Վաշինգտոնից պատասխան չի ստացել և չի բացի ռազմավարական նշանակության ջրային ուղին, քանի դեռ ամերիկյան կողմը չի կատարել Իրանի յոթ պայմանները։ Այս մասին «Iran» թերթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Mehr-ը։

Թեհրանի առաջարկի համաձայն՝ առաջին օրը ԱՄՆ-ը պետք է կատարի իր պարտավորությունները, իսկ երկրորդ օրը Իրանը կբացի Հորմուզի նեղուցը։ Դրանից հետո կողմերը կկարողանան անցնել եզրափակիչ բանակցություններին։ Ավելի վաղ Իրանն առաջարկել էր յոթօրյա ծրագիր, սակայն այնուհետև ներկայացրել է ավելի կարճ տարբերակ՝ դիվանագիտական գործընթացն արագացնելու նպատակով։

Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է այս ծրագիրն օգտագործել որպես երկխոսության հիմք, սակայն նախ Վաշինգտոնը պետք է բացահայտորեն հաստատի համաձայնության հասնելու իր պատրաստակամությունը և կոնկրետ քայլեր ձեռնարկի վստահությունն ամրապնդելու համար։

«Վաշինգտոնը չի պատասխանել մեր առաջարկին և պետք է փոխի իր դիրքորոշումը, եթե իսկապես լրջորեն է տրամադրված համաձայնության հասնելուն», — հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է վերջ դնել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ներկայիս իրավիճակին և ԱՄՆ-ի հետ արժանապատիվ, ամուր ու կայուն համաձայնագիր կնքել։ Այն պետք է բացառի հակամարտության վերսկսումը և Վաշինգտոնին թույլ չտա Թեհրանի հնարավոր զիջումները ներկայացնել որպես իր քաղաքական հաղթանակ։ Միաժամանակ Արաղչին ընդունել է, որ համաձայնությունը ենթադրում է փոխադարձ զիջումներ, որոնք, սակայն, չպետք է վնասեն Իրանի ազգային շահերին։

Կատարում և Պակիստանում միջնորդների միջոցով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է։ Միաժամանակ, նախարարի խոսքով, Իսլամաբադում ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրն այլևս չի դիտարկվում որպես համաձայնագրի հիմք։

Արաղչին առանձին անդրադարձել է մինչև 60% հարստացված ուրանի իրանական պաշարների հարցին։ Նա հայտարարել է, որ կողմերը կարող են կարգավորման արդարացի բանաձև գտնել, սակայն այդ նյութը Իրանից դուրս չի բերվի։ Հարցը պետք է դիտարկվի երկրի ազգային շահերը հաշվի առնող համապարփակ համաձայնագրի շրջանակում։

Նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի պաշտոնական միջուկային դոկտրինը մնում է անփոփոխ։ Միևնույն ժամանակ փորձագիտական շրջանակներում շարունակվում են երկրի միջուկային քաղաքականության և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Իրանի մասնակցության հնարավոր վերանայման շուրջ լուրջ քննարկումները։

Արաղչիի խոսքով՝ տարածաշրջանի երկրները դեմ են երկարատև պատերազմին և շահագրգռված են կայուն խաղաղությամբ։

Նա տարածաշրջանային համագործակցությունը, անվտանգության ներառական համակարգը և տնտեսական զարգացումն անվանել է երկարաժամկետ կայունության հիմքեր՝ ընդգծելով, որ տարածաշրջանի պետությունները սեփական անվտանգությունն ապահովելու համար չպետք է ապավինեն օտարերկրյա զինված ուժերին։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն. Հայրապետյան Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի Զելենսկին Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է անվանել ուկրաինական հարվածների համար ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության վայրին Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am