ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի պաշտոնաթող սերժանտ-մայոր Բրեդլի Քասալը, որը հայտնի է դարձել Իրաքի պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսությամբ, հայտնվել է քրեական հետաքննության կենտրոնում։

Ինչպես հայտնում է CBS News-ը, հետաքննությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Քասալը Նևադա նահանգի Basic Academy of International Studies պետական դպրոցում աշխատում էր որպես կրտսեր սպաների պահեստազորի պատրաստման ծրագրի (JROTC) հրահանգիչ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայությունը (NCIS) ուսումնասիրում է Քասալի դեմ ներկայացված մեղադրանքները, որոնց բովանդակությունը պաշտոնապես չի բացահայտվում։ Նախկին աշակերտների խոսքով՝ նա հատուկ ուշադրություն էր դարձնում առանձին կուրսանտուհիներին, նրանց տուն էր տանում, հանդիպում էր նրանց հետ դպրոցական միջոցառումներից դուրս, իսկ ոմանց հրավիրում էր իր տուն և ամառանոց։

Նախկին աշակերտուհիներից մեկը պատմել է, որ երբ ինքը 14 տարեկան էր, Քասալն առաջարկել է իրեն որդեգրել։ Աշակերտուհին նաև նշել է, որ իրենց անձնական զրույցներից որոշներն անպատշաճ էին հրահանգչի և անչափահաս աշակերտուհու շփման համար։

Մյուս նախկին կուրսանտները նշել են, որ Քասալն օգնում էր աշակերտներին, վճարում նրանց սննդի և ուղևորությունների համար, արշավներ կազմակերպում և շատ ժամանակ տրամադրում ծրագրին։ Միաժամանակ նրանցից ոմանք համարում էին, որ նա խախտում էր մասնագիտական սահմանները։

JROTC ծրագրի կանոններն արգելում են հրահանգիչներին կուրսանտների հետ անձնական, մտերմիկ կամ սեռական հարաբերություններ հաստատել, անպատշաճ նամակագրություն վարել, աշակերտներին իրենց տուն հրավիրել և, որպես կանոն, անձնական մեքենայով առանձին աշակերտի տեղափոխել։ Քասալը դպրոցում աշխատել է 2018 թվականի օգոստոսից և պաշտոնից հեռացել 2025 թվականի օգոստոսին։

Հետաքննությունը կտրուկ շրջադարձ է դարձել Քասալի կարիերայում։ Նա ծովային հետևակի կորպուսում ծառայել է 34 տարի և արժանացել «Մանուշակագույն սիրտ» երկու մեդալի ու Ռազմածովային խաչի՝ մարտական արիության համար տրվող ամերիկյան երկրորդ բարձրագույն պարգևին (Պատվո մեդալից հետո)։

Քասալը հայտնի է դարձել 2004 թվականին Իրաքում՝ Էլ Ֆալուջայի երկրորդ ճակատամարտի ժամանակ։ Նա յոթ հրազենային վիրավորում է ստացել, իր մարմնով վիրավոր ծառայակցին պաշտպանել նռնակի պայթյունից և հրաժարվել բուժօգնությունից, մինչև օգնություն չցուցաբերվի մյուսներին։

Լուսանկարը, որում ծանր վիրավորված Քասալին դուրս են բերում շենքից, դարձել է ամերիկացի զինվորականների արիության խորհրդանիշներից մեկը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն. Հայրապետյան Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի Զելենսկին Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է անվանել ուկրաինական հարվածների համար ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության վայրին Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am