Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը

Մենք այնքան ժամանակ չենք հաջողի, քանի դեռ բոլորս չենք ապաշխարել և գիտակցել Բագրատ Սրբազանի սրբազան մղումները, այս մասին հայտարարել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի՝ «ՏաԼույս»-ի ղեկավար Մարիա Գալստյանը։

«Իշխանավորնե՛ր, համոզված եմ՝ պատասխանատվության գիտակցումը երբեմն ձեզ էլ է այցելում։ Հատկապես այն պահերին, երբ մնում եք ինքներդ ձեզ հետ։ Գուցե հասկանում եք՝ ինչ եք անում և ինչի մեջ եք թաթախված, բայց դեռ ժամանակը չէ և ուժ չեք գտնում այդ ճշմարտությանն առերեսվելու, ապաշխարելու և այն բարձրաձայնելու։

Նաև հասկանալի է, որ ինչ-որ պահից սկսել եք սովորականացնել սեփական հանցավոր գործողությունները՝ գիտակցելով, որ ձեր իսկ կողմից ղեկավարվող կառույցներով ստեղծված սուտն ու կեղծիքը դարձել են ձեզ պաշտպանող հուսալի վահան և, կարծես, բավական արդյունավետ են գործում։

Ձեր ձեռքում չէ՞․ այսօր մի բան կասեք, վաղը՝ մեկ այլ։ Բայց սա այլևս էականը չէ։ Էականն այն է, թե որ փուլում ենք, և ինչ իրականության միջով ենք այսօր անցնում։

Համատարած զրկանքներ, տարբեր դրսևորումներով հալածանքներ, ճնշումներ ու հետապնդումներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենատեր են, ունեն այլախոհ հայացքներ և չեն հրաժարվում իրենց սկզբունքներից։

Իմ անմիջական միջավայրում բազմիցս արտահայտել եմ համոզմունքս` մենք այնքան ժամանակ չենք հաջողի, քանի դեռ բոլորս չենք ապաշխարել և գիտակցել Բագրատ Սրբազանի սրբազան մղումները, նրա պայքարի իրական նպատակը՝ հանուն արդարության ու ճշմարտության, հայության միաբանության, հաշտության օրակարգի ձևավորման և մեր Հայրենիքի վերազարթոնքի։

Այո, մենք չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Սրբազան Հայրը՝ հանուն ճշմարտության ու արդարության։ Քանի դեռ նրա նկատմամբ կատարվող անարդարությունը մեզանից յուրաքանչյուրի համար չի դարձել սեփական ցավ, սեփական պատասխանատվություն և սեփական պայքար։

Որովհետև հաղթանակը սկսվում է ճշմարտությունը ճանաչելուց, անարդարությունը չհանդուրժելուց և միմյանց ցավը սեփականը դարձնելուց:

«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Մատթեոս 5։10

Երանի՜ այս փուլում Աստված «համբերության բաժակը» չմեծացնի, և շուտ հասնի այն օրը, երբ այլևս ստիպված չենք լինի ճաշակել այսքան դառնություն»,- նշել է Գալստյանը։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն. Հայրապետյան Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի Զելենսկին Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է անվանել ուկրաինական հարվածների համար ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության վայրին Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am