Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters
Դանիան առաջարկել է, որ ԵՄ երկրները լրացուցիչ սահմանափակումներ սահմանեն ռուսների համար Շենգենյան գոտի մուտք գործելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու դիվանագետների կողմից հաստատված հաղորդագրությանը։
Դրանում ասվում է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը և դադարեցնի ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը։
Գործակալության տվյալներով՝ Դանիան իր առաջարկները կներկայացնի ԵՄ դեսպանների հանդիպմանը Բրյուսելում՝ երկուշաբթի, նոյեմբերի 23-ին։
