Կոնֆլիկտ ոստիկանների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ
ԵԼՔ դաշինքի երթը Հանրապետության հրապարակից շարժվում է դեպի Ամիրյան փողոց: Սակայն նրանց վերահսկում էին ոստիկանները, որոնց թիվն այս անգամ ավելի շատ է: Այնուհետև երբ երթի մասնակիցները հասել էին Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկ, ոստիկանները փակեցին նրանց դեմը և թույլ չտվեցին քայլել՝ առաջարկելով առաջ շարժվել միայն փողոցի առաջին եւ երկրորդ երթեւեկելի գոտիներով, թեեւ պայմանավորվածությունը եւ թույլտվությունը եղել է երեք երթեւեկելի գոտիներով քայլելու համար: Տեղի ունեցավ կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանների միջեւ, պատգամավորը պահանջում է թույլ տալ երթը շարունակել երեք երթեւեկելի գոտիներով. «Սիրելի՛ ոստիկաններ, թանկացումները վերաբերում են նաև ձեր ընտանիքներին, որովհետև ձեր ընտանիքները ևս ամենօրյա ռեժիմով խանութներից առևտուր են անում և զգում են այդ թանկացումների արդյունքները: Ուզում եմ արձանագրել, որ պետական հիմնարկի աշխատողների՝ այդ թվում ձեր աշխատավարձերը չեն բարձրացել և բոլոր խավերը շարունակելու են վատ ապրել, քանի որ թանկացումները ծավալվում են»:
