Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն. Հայրապետյան

Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Այս հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Հայաստանի նկատմամբ ներկայացվում են բացահայտ տարածքային հավակնություններ, գրումէ  ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում.

«Մասնավորապես, այնտեղ նշվում է.

«Ցավոք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ստիպված եղավ իր առաջին որոշումներից մեկը կայացնել բավականին բարդ պայմաններում, երբ հայկական զինված ստորաբաժանումները էթնիկ զտումների քաղաքականություն էին իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ և տարածքային պահանջներ ներկայացնում։ Այդ որոշումն էր Իրևանը Հայաստանին զիջելը՝ որպես մայրաքաղաք, քանի որ Բաթումիի բանակցությունների արդյունքում փոխզիջում էր ձեռք բերվել։ Այս ծանր պատմական սխալը ճանապարհ հարթեց ադրբեջանական ժողովրդի կյանքում հաջորդ ողբերգությունների համար՝ խրախուսելով հայերի շարունակական ընդարձակումը»։

Նմանատիպ ձևակերպումներ կարելի է հանդիպել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում, որտեղ նշվում է.

«1918 թվականի մայիսի 28-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ հիմնադրվեց մահմեդական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114 հազար քառակուսի կիլոմետր»։

Արդյո՞ք սրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ անթաքույց տարածքային հավակնություններ չեն։ Սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որը հնարավոր չէ չտեսնել, եթե հատուկ որոշում չկա դա չտեսնելու։

Եթե այս ամենին գումարենք նաև «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական ծրագիրը, որի շրջանակում Հայաստանը ներկայացվում է իբր ադրբեջանական «պատմական հող», մի բան, որը պատմական որևէ հենք չունի, և որի քարոզչությունն այդ աբսուրդը ներթափանցում է կրթական հաստատություններ, դասագրքեր և հանրային գիտակցություն, ապա ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր պատմական կեղծիքներից և տարածքային հավակնություններից, այլև դրանք դարձնում է պետական քաղաքականության մաս։ Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է հարցնել՝ ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության և պետական մակարդակով ամրագրված ու քարոզվող տարածքային հավակնությունների վերանայման հարցը։

Եթե Բաքուն չի գնում իրական խաղաղության, ապա ո՞ւմ հետ ենք մենք պատրաստվում պայմանագիր կնքել՝ դրա դիմաց հրաժարվելով մեր Անկախության հռչակագրից, պատմական հիշողությունից և ինքնության հիմնասյուներից»,-գրել է Հայրապետյանը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն. Հայրապետյան Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի Զելենսկին Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է անվանել ուկրաինական հարվածների համար ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության վայրին Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա «Արա Նիկո՛լ, դու բերդում «աբսլուգից» վատ վիճակում ես եղել, ասեմ՝ ով ես եղել». Դավիթ Մկրտչյան (video) Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման «Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video) «ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am