ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան

Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, գրում է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Եկեք հիշենք իրադարձությունները ոչ թե ՔՊ-ական մեկնաբանություններով, այլ ժամանակագրությամբ և դե ֆակտո իրավիճակով:

2020 թ. դեկտեմբեր, Սյունիք

44-օրյա աղետաբեր պատերազմից ընդամենը մեկ ամիս անց հայկական զինված ուժերը հետ քաշվեցին Սյունիքի մի շարք դիրքերից, ինչը նախատեսված չէր եռակողմ հայարարությամբ: Փոխվեցին ուժերի դասավորությունը, անվտանգության պայմանները, և ադրբեջանական զորքը հայտնվեց հայկական բնակավայրերի ու ռազմավարական նշանակության ճանապարհների անմիջական հարևանությամբ։

2021 թ. մայիսի 12, Սև լիճ, Վերին Շորժա, Կութ

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով առաջխաղացում գրանցվեց, Ադրբեջանը գրավեց ռազմավարական բարձունքներ։ Բաց աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքը մոտ 41 քառ. կմ էր։ Փաշինյանը խոստովանել է՝ տվել է չկրակելու հրաման, այն դեպքում, երբ հարձակումը ադրբեջանական սոցմեդիայով անոնսվում էր շուրջ երկու շաբաթ առաջ:

Եվս մեկ անգամ մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող դիրքերի կորուստը փաստի առաջ կանգնեցրեց երկիրը։

2021 թ. աշուն, Գորիս-Կապան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի շուրջ 21 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանական կողմը սկսեց սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնել ճանապարհի այդ հատվածում։

Շուռնուխի մի հատվածն էլ մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թ. նոյեմբերի 15, Կապան-Ճակատեն

Ադրբեջանական կողմը անցակետ տեղադրեց իր վերահսկողության ներքո գտնվող Կապան-Ճակատեն ճանապարհին։ Վեց գյուղերի բնակիչների համար կարճ և հարմարավետ ճանապարհը դարձավ լուրջ անվտանգության խնդիր։ Մարդիկ ստիպված եղան օգտվել շատ ավելի երկար ու դժվարանցանելի այլընտրանքային ճանապարհներից։

2021թ. նոյեմբերի 14-16, Իշխանասար, Սյունիք

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրեց կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողությունը:

2022թ. մարտ, Ներքին Հանդ

Ադրբեջանի հարձակումը և զավթումը Ներքին Հանդի ուղղությամբ

2022 թ. սեպտեմբերի 13-14, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր

Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ադրբեջանական ուժերը գրավեցին նոր ռազմավարական դիրքեր և բարձունքներ, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ։

2023 թ. մարտի 29-30, Տեղ գյուղի ուղղություն

Ադրբեջանական ուժերը մոտեցան Գորիսի Տեղ համայնքի սահմաններին։ Սահմանային հատվածներում հայկական հողատարածքներն ու արոտավայրերը հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության ներքո։

2023թ, Սոթք

2023թ. գարուն, ադրբեջանական կրակոցների պատճառով Սոթք հանքում հայկական կողմից բաց արդյունահանումը ընդհատվեց, այնուհետև Google Map-ի տվյալներով սահմանը փոխվեց՝ հօգուտ Ադրբեջանի:

2024 թ. ապրիլ-մայիս, Տավուշ

Պատերազմի սպառնալիքի և սահմանազատման գործընթացի անվան տակ հայկական կողմը հետ քաշեց ուժերը ռազմավարական դիրքերից: Ադրբեջանին անցավ շուրջ 6.5 քառ. կմ տարածք։

Եվ այս փաստերն են այն կիսատության ապացույցը, որը չեք կարող հերքել մանիպուլյացիաներով: Պնդում եմ՝ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ բոլոր այն հատվածներից, որտեղ նրանք գտնվում են հենց հիմա, հենց այս պահին:

Հ.Գ. Տվյալները հիմնված են բաց աղբյուրների, ԶԼՄ-ների հրապարակումների վրա: CivilNet-ի 2025 թվականի հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 241.4 քառ. կմ հատվածը»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա «Արա Նիկո՛լ, դու բերդում «աբսլուգից» վատ վիճակում ես եղել, ասեմ՝ ով ես եղել». Դավիթ Մկրտչյան (video) Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման «Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video) «ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում «Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան Մի շտապեք ծաղրել կամ գոնե հիշեք, որ նույնը կատարվում է արդեն որերորդ տարին․․․ «Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am