Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) միացել է իր անդամ կազմակերպությանը՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ), և դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը։

«Նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, բազմիցս վիրավորել է նրան։ Միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում։

Վեճը հիմնականում վերաբերում էր Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին, որտեղ ամփոփված են Լեռնային Ղարաբաղի պատերազմների և Ադրբեջանի հետ հետագա բախումների ընթացքում զոհված հայ զինծառայողների աճյունները, հայտնում է OC Media-ն։

Լրագրողը նաև Նիկոլ Փաշինյանից պատասխան է պահանջել Ադրբեջանի հետ վերջին տարիներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում հայերի զոհվելու համար։

Վեճի ընթացքում Ջեբեջյանը վարչապետին նաև հիշեցրել է նախկինում իր ընդդիմախոսներին հնչեցրած սպառնալիքների մասին.

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»:

Վարչապետը պատասխանել է.

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս հարգալից խոսելաոճ պահպանելու, զսպվածություն ցուցաբերելու և նրանց մասնագիտական աշխատանքը հարգելու վերաբերյալ, նույնիսկ այն դեպքերում, երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները։

Ինչպես ընդգծել է Հայաստանի ժուռնալիստների միությունը, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը «վաղուց արդեն թիրախավորում են նաև այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք անվերապահորեն չեն կիսում նրա տեսակետները և նրան անհարմար հարցեր են ուղղում»։

Մենք միանում ենք Հայաստանի ժուռնալիստների միության կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնելու լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և վերջ դնելու նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։

«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի վրա, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա։ Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը հատուկ պատասխանատվություն է կրում լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու համար»,- հայտարարել է Եվրոպական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Մայա Սևերը»,-նշվում է հայտարարության մեջ։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա «Արա Նիկո՛լ, դու բերդում «աբսլուգից» վատ վիճակում ես եղել, ասեմ՝ ով ես եղել». Դավիթ Մկրտչյան (video) Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման «Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video) «ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում «Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան Մի շտապեք ծաղրել կամ գոնե հիշեք, որ նույնը կատարվում է արդեն որերորդ տարին․․․ «Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան «Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա»․ Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am