Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լսեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ սպաներ են փախել։ Սպասում էի, որ գոնե բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներից որևէ մեկը համարձակություն կունենա արձագանքելու, բայց, փաստորեն, ոմանց համար պաշտոնը հայրենիքից թանկ է։
Հիմա պատասխանեմ քեզ, Նիկոլ Փաշինյան։
Եթե պատերազմի ժամանակ փախած սպաներ կան, հրապարակիր նրանց անուն-ազգանունները, թող ժողովուրդն իմանա՝ ովքեր են նրանք։ Բայց մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի ու սպայական կազմի վրա։
Թող ժողովուրդն էլ իմանա, որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող և գեներալի կոչումներ ստացած մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնց գործունեության շուրջ լուրջ հարցեր կան՝ կապված հայրենիքի տարածքների հանձնման հետ։ Կիրանցի դեպքերն էլ մեր բոլորի աչքի առաջ են եղել։
Հանուն պաշտոնի ու կոչման հայրենիքի շահը ոտնահարողը զինվորական համազգեստ կրելու և գեներալի ուսադիրներ կրելու բարոյական իրավունք չունի։
Ես գնդապետ եմ, 30 տարի ծառայել եմ բանակին և թույլ չեմ տա, որ բանակի սպաների պատիվը դառնա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միջոց։
Նիկոլ Փաշինյան, պահանջում եմ՝ հրապարակեք պատերազմի ժամանակ փախուստի դիմած սպաների անունները, ներկայացրեք փաստերը և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին։
Իսկ այն սպաները, որոնց մեղավորությունը հաստատված է, չպետք է զբաղեցնեն պատասխանատու պաշտոններ։
Բանակը քաղաքական վահան չէ, իսկ զինվորի ու սպայի պատիվը ձեր ձախողումները ծածկելու միջոց չէ։
Ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ ենք լռելու, երբ սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր տարիներ շարունակ ծառայել են հայրենիքին»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո» Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա «Արա Նիկո՛լ, դու բերդում «աբսլուգից» վատ վիճակում ես եղել, ասեմ՝ ով ես եղել». Դավիթ Մկրտչյան (video) Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման «Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video) «ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում «Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան Մի շտապեք ծաղրել կամ գոնե հիշեք, որ նույնը կատարվում է արդեն որերորդ տարին․․․ «Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան «Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա»․ Ոսկան Սարգսյան «Նիկոլի հետ հանրաքվեի գնալը նույնն է, որ գայլը ոչխարին հրավիրի իր տուն ընթրիքի»․ Ռուբեն Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am