«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նրանց որդին մահացել է։ Հիմա կարող են կորցնել նաև իրենց տունը։
Ինձ նամակ են գրել երկու տարեց գյուղացիներ։
Որդին վարկ է վերցրել։ Ծնողները երաշխավոր են կանգնել։ Որդին մահացել է, բայց պարտքը մնացել է։ Տույժերը կուտակվել են, և այսօր այս երկու տարեց մարդիկ կանգնած են իրենց տունը կորցնելու վտանգի առաջ։
Երկուսն էլ հիվանդ են։ Ամբողջ կյանքում հող են մշակել։ Հիմա էլ, չնայած իրենց առողջական վիճակին, գյուղում հող են մշակում՝ գոյատևելու համար։
Ես մի հարց ունեմ մեր բանկային համակարգին և պետությանը։
Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այն վիճակին, որ նրանք վախենան նաև իրենց տունը կորցնելուց։
Պարտքը կարող է հաշվարկվել դրամով, բայց մարդկային ողբերգությունը բանկային հաշվետվության մեջ չի տեղավորվում։
Այս մարդկանց խնդիրը բարձրաձայնելու եմ։ Որովհետև պետությունը պետք է լինի ոչ միայն պարտք պահանջող, այլև մարդուն պաշտպանող։
Եվ վերջապես իմ էջում սկսելու եմ հրապարակել քաղաքացիների նամակները, որոնք ցավի և անզորության ճիչ են։ Հրապարակումները նրանց կողմից արտոնված են»։
